Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. «Ղարաբաղյան հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել»

Նոյեմբեր 23,2013 10:42

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն անդրադարձել է 1991 թվականի նոյեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ղարաքենդ (Բերդաշեն) գյուղի մոտակայքում «Մի-8» ուղղաթիռի կործանմանը: Ըստ լրագրողի, ուղղաթիռում գտնվում էին «Ռուսաստանից, Ադրբեջանից և Ղազախստանից խաղաղապահ առաքելության անդամները», և ուղղաթիռի կործանումից հետո ծավալվել էին քննարկումներ այն մասին, թե ով է կանգնած այս ողբերգության իրականացման հետևում:

Լրագրողն իր հարցում նշել է նաև, որ ուղղաթիռի կործանումը բերել էր ռազմական լայնամասշտաբ գործողությունների, այն է՝ Ղարաբաղյան հակամարտության ծավալման, և հարց է ուղղել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակին այն մասին, թե արդյոք նա որևէ մեկնաբանությունների ունի իր ասածի վերաբերյալ:

Արձագանքելով լրագրողի հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ ուղղաթիռի կործանումը եղել է այս ժամանակաշրջանում տեղի ունեցած ողբերգություններից մեկը, և այդ իրադարձությունից հետո անցած տարիները հետ են մղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում մարդկանց կյանքի ողբերգական կորուստը հիշեցնում է մեզ, որ հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել: Միայն հարատև և խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն, բարգավաճում և հաշտություն», – շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930