Շախմատի աշխարհի չեմպիոնության համար մրցամարտի 10-րդ տուրի 66-րդ քայլում ոչ-ոքի անելով Վիշվանաթան Անանդի հետ, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար, նորվեգացի գրաոմայստեր, 23-ամյա Մագնուս Կարլսենը ժամկետից շուտ նվաճեց դասական շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնի կոչումը: Մրցամարտն ավարտվեց 6,5:3,5 ընդհանուր հաշվով:
Պարտիայի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում Կարլսենն արդեն շախմատային աշխարհի նոր գահակալի կարգավիճակում շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու հնդիկ ժողովրդին՝ ասել է. «Ներեցեք, որ այսպիսի մրցամարտ ստացվեց»: Իսկ դրանից հետո Կարլսենի թիմն ահա, թե ինչպես է նշել հաղթանակը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ chess.news.ru-ի: