Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը նոր կուսակցություն կհիմնի

Նոյեմբեր 23,2013 14:58

«Առաջիկա օրերին մենք կկայացնենք մեր քաղաքական որոշումը, կստեղծենք նոր կուսակցություն, որի մասին մոտ ապագայում կտեղեկանաք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք, որ դատական վերջին ատյանն օրերս վերահաստատեց առաջին ատյանի որոշումը` կուսակցության կնիքը, գերբը, դրոշը եւ գույքը Գեւորգ Պերկուպերկյանի ՍԴՀԿ-ին փոխանցելու մասին: Տիկին Սարգսյանն ասաց, որ նոր ստեղծվելիք կուսակցության անունի, գերբի, դրոշի եւ հնչակյան ատրիբուտիկայի հետ կապված բոլոր խնդիրները իրենք կարող են լուծել «շատ գրագետ ձեւով` մնալով հնչակյան գաղափարների շրջանակներում»: Ու հավելեց. «Այսօր մեզ մոտ վարչության նիստ է գումարվելու: Գրասենյակը, դժբախտաբար, արդեն երկու ամիս է՝ չի գործում, հանձնված է, մենք կհավաքվենք մեր ընկերներից մեկի մոտ եւ կկայացնենք մեր քաղաքական որոշումը, որն առաջիկա օրերին կհրապարակենք:

Մենք ունենք քաղաքական թիմ, որն ունի իր նպատակները, որը երբեւիցե հնչակյան գաղափարախոսությունից չի հրաժարվելու, եւ որեւիցե մեկը մեր միջից չի կարող հանել հնչակյան սկզբունքները, այն հերոսական անցյալը, որը կերտել են հնչակյան մեծերը, որի համար նաեւ նահատակվել են»: Նոր ստեղծվելիք կուսակցության անվան մասին տիկին Սարգսյանն իր մոտեցումն ունի, բայց քանի դեռ կուսակցական ընկերների հետ համաձայնեցված չէ` չի հրապարակի:

Հարցազրույցը` հաջորդ համարում

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. HM says:

    Արդի Հայաստանում կուսակցություն ստեղծելւ 90-ական թվականների կոոպերատիվների բումն է հիշեցնում: կարեւորը քաղափարը չէ: Դա բիզնես է: տիկին Լյուդմիլան ումի՞ց է պակաս:
    Եւ իվերջո քանի հայ այնքնա էլ կուսակցություն: Առաջ դեպի բազմակուսակցական շուկան: Հետո ինչ թե դրանով միամիտ ժողովրդին զրկում են խմբավորվելուց: Որքան շատ կուսակցություն այնքնան նպաստավոր իշխանության մոտ գտնվող գործընկերների համար: Մինչեւ ընտրությունները դեռ շատ ժամանակ կա, մի փոքր ընտրազանգված էլ դուք կհասցնեք խաբե: Թող ծաղկեն ներկա իշխանությունները:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930