Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԳՄ նիստում ամփոփել են Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքները

Նոյեմբեր 22,2013 23:07

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: Նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա,  կուսակցության նախագահը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկայացրել է Վիեննայի հանդիպման արդյունքները. «Ինչը հայկական կողմը գնահատում է նորմալ եւ դրական, որովհետեւ վերսկսվել են բանակցությունները: Եվ հայկական կողմը, որպես խաղաղ բանակցությունների կողմնակից, խաղաղ բանակցությունները միակ կարգավորման միջոց դիտարկող կողմ, դրական է գնահատում, որ բանակցությունները վերսկսեցին: Այս առումով եւս մեկ անգամ պետք է վերահաստատենք, որ բանակցելը շատ ավելի լավ է, քան՝ չբանակցելը»:

Պարոն Շարմազանովը, անդրադարձավ նաեւ Մոսկվայում Էրդողանի այն հայտարարությանը, թե Մոսկվան եւ Թուրքիան պետք է համատեղ քայլեր ձեռնարկեն Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ. «Տարածաշրջանային երկրները պետք է շահագրգռված լինեն, որ Հարավային Կովկասում լինի խաղաղություն: Բայց այստեղ անելիք ունի նախ եւ առաջ Թուրքիան: Նա նախ եւ առաջ պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը, դադարեցնի միակողմանի ադրբեջանամետ դիրքորշումը ԼՂ կարգավորման գործընթացում եւ երրորդը՝ չպետք է խառնվի խնդրի կարգավորմանը: Այս երեք պայմանների դեպքում կարծում եմ՝ Թուրքիան օգնած կլինի խաղաղ կարգավորման զարգացմանը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    շարմազանովի նշած երեք պայմանները հարկավոր է շտապ հաղորդել թուրքիայի իշխանությանը, և
    տալ երեք օրվա ժամկետ, այն կատարելու:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930