Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը խոստացավ բնակիչներին. «Խնդրի լուծման տարբերակ է գտնվել»

Նոյեմբեր 22,2013 21:57

Բուզանդի հասցեի նախկին բնակիչներն այսօր կրկին ՀՀԿ գրասենյակի առջեւ էին եւ ընդունելություն էին պահանջում վարչապետից: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստն էր եւ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախքան նիստին մասնակցելը կարճ զրույց ունեցավ հավաքված բնակիչների հետ: Նրանց ասաց, որ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը իրեն  զեկուցել է, որ Բուզանդի բնակիչների գործով առաջընթաց կա: Բնակիչներն էլ  նրանից ընդունելություն խնդրեցին վարչապետն էլ խոստացավ, որ անպայման կզանգեն նրանց եւ կընդունեն:

Պարոն Սարգսյանը նաեւ պատմեց, թե ինչ է պարոն Գաբրիելյանն իրեն զեկուցել Բուզանդի բնակիչների հարցերով. «Ներկայացրեց մոտեցումները, թե ինչպես բավարարեն բնակիչների պահանջները: Գտնվել է տարբերակ, թե ինչպես լուծել նրանց խնդիրը»:

Վարչապետը այլ խնդիրներով ՀՀԿ գրասենյակի դիմաց հավաքված բնակիչներից եւս դիմումներ ընդունեց: Կային նաեւ փոքր կենտրոնի բնակիչներ, որոնք վարչապետին պատմեցին, որ իրենց էլ Դավիթաշեն են տեղափոխում, դժգոհեցին, որ  իրենց տները քառակուսին $2000 է գնահատվել, բայց  փոխհատուցում են  հազար դոլար:

«Ըտենց բան չի կարող լինել:  Հերթական փափուկ բարձն են դնում մեր գլխի տակ: Նման հանձնարարական «Լոգիկոն» ֆիրմային են հանձնարարել, բայց մինչեւ հիմա, ոչ մի որոշում, ոչ մի բան չկա: Դրա համար ուզում ենք նորից վարչապետի հետ հանդիպել»,- պահանջում էին  բնակիչները:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930