Այսօր Գյումրու արվեստների 3 բուհերի` Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի անձնակազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը թվարկեց, թե իր կարծիքով որոնք են ամենադժվար պաշտոնները Հայաստանում:
Նախարարը այսպիսի միտք հնչեցրեց բողոքավոր ծնողներից մեկի երկար ելույթի պատճառով, որին Արմեն Աշոտյանը խնդրում էր կարճ խոսել, սակայն տիկինը շարունակում էր տալ իրեն հուզող հարցերը: Նախարարն ասաց. «Մի բան ասեմ ` չեք նեղանա չէ՞, նստեք», ու շարունակեց. «Ես մի անգամ կատակել եմ ու իրականում շատ դառը ու ճիշտ կատակ է, Հայաստանում ամենադժվար 3 պաշտոնները գիտե՞ք որոնք են` ՀՀ նախագահի պաշտոնն է, որովհետև յուրաքանչյուր հայ ի բնե քաղաքական գործիչ է և գիտի, թե ինչպես ղեկավարի երկիրը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որովհետև յուրաքանչյուր հայ գիտի, թե ֆուտբոլիստը էդ պահին պետք է պասը տար ու չտվեց և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, որովհետև չկա հայ, որը չգիտի, թե ինչ պետք է անել կրթության համակարգի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև