Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է դատավորների ընդհանուր ժողովի նիստ

Նոյեմբեր 22,2013 20:13

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը 2013 թվականի
նոյեմբերի 22-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանի համաժողովի դահլիճում հրավիրեց նիստ, որը նախագահում էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` Արդարադատության ակադեմիայի
կառավարման խորհրդում ընդգրկելու համար համապատասխան դատավորի և Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամի ընտրություն։

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ժողովի բացման խոսքում
Արդարադատության խորհրդի և դատական իշխանության կայացման ու զարգացման
գործում ներդրած մեծ ավանդի համար շնորհակալություն հայտնեց
Արդարադատության խորհրդի անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանին, ում անդամության ժամկետն
Արդարադատության խորհրդում ավարտվել է:

Դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի
Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում նշանակեց  Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանին, իսկ  Արդարադատության խորհրդի անդամ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական  պալատի դատավոր Էրնա Հայրիյանին:
ՀՀ դատական դեպարտամետնի
Միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930