Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբեր 22,2013 19:43

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Համիդ Չիթչիանին՝ էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում: «Մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ որպես հուսալի հարևանի և ջերմ բարեկամի, լավ զարգացում են ապրում: Մենք այդ հարաբերությունները համարում ենք առանձնահատուկ և ցանկանում ենք խորացնել: Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ, վկայում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության նույնպիսի ցանկության մասին»,-ասել է Նախագահը: Նա ընդգծել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-իրանական հարաբերությունները, այդուհանդերձ, զարգացման մեծ ներուժ ունեն: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխշահավետ համագործակցության շրջանակներում իրականացվող էներգետիկ ծրագրերի ընթացքը:

Նախարար Համիդ Չիթչիանը Սերժ Սարգսյանին փոխանցել է ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները և վերահաստատել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու իր երկրի ցանկությունն ու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարվում հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Ըստ նախարարի, Հայաստանի Հանրապետության հետ իր երկիրն ունի շատ լավ և ջերմ հարաբերություններ, որոնք տարեցտարի ամրապնդվում են:

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930