Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ բելառուս հեղինակները թարգմանվել են ռուսերեն

Նոյեմբեր 22,2013 18:31

Նոյեմբերի 22-ին Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հայ գրողներին ներկայացրեց Բելոռուսիայում լույս տեսած “Люблю тебя, отчезна” («Սիրում եմ քեզ, հայրենիք») գիրքը:

Գրքում տեղ են գտել հայ եւ բելառուս գրողների ստեղծագործությունները ռուսերեն թարգմանությամբ:

Գիրքը լույս է տեսել “Созвучие сердец” (Սրտերի ներդաշնակություն) շարքի շրջանակներում: Շարքի նպատակն է ընթերցողին ծանոթացնել ԱՊՀ երկրների լավագույն գրողներին: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ե՛ւ Մինսկում, ե՛ւ Մոսկվայում:

Էդվարդ Միլիտոնյանը կարծում է, որ շատ լավ նախագիծ է.

«Ընթերցողն էլ պետք է իմանա, որ գրական պատերն շարժուն են եւ անընդհատ ծրագրեր են իրագործվում: Եվ սա վերջնական չէ, հենց այս հրատարակչության հետ մենք շարունակելու ենք աշխատել»:

Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Մինսկի եւ Մոսկվայի շնորհանդեսների ժամանակ եղան նոր գրքերի, նոր ծրագրերի ցանկություններ.

«Առաջիկայում նրանք ասացին, որ աշխատենք զուտ բանաստեղծների անթոլոգիայի ուղղությամբ: Պետք է ընտրենք 33 բանաստեղծի եւ այդ անթոլոգիան առաջիկայում կազմենք եւ տրամադրենք: Մենք նաեւ պիտի, այսպես ասած, վարձահատույց լինենք Հայաստանում հրատարակելով բելառուս ընկերների անթոլոգիան»:

Գրքում տեղ են գտել 15 հայ հեղինակների ստեղծագործություններ, որոնցից 6-ը արձակագիր են, իսկ 9-ը՝ բանաստեղծ: Ընտրվել են նախագահի եւ պետական մրցանակներ ստացած հեղինակները:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930