Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե հարավը ցավում է, հյուսիսն էլ պետք է այդ ցավը զգա, որովհետեւ սա մի փոքր Հայաստան է». Եղիա Ներսեսյան

Նոյեմբեր 22,2013 17:46

«Սրանք միայն կենդանի փաստեր են, թե այսօր Սյունիքի հանքարդյունաբերությունն ինչ աղետի է բերում հայ ժողովրդին»,-նոյեմբերի 22-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցած «Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմի ցուցադրության ժամանակ Aravot.am-ին ասաց Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող Եղիա Ներսեսյանը:

Նրա խոսքով՝ ֆիլմը կոչվում է «Հայաստանի կոտրվող ողնաշար», քանի որ ինքը եւս՝ ինչպես Նժդեհը եւ Մոնթեն, Սյունիքը համարում է Արցախի եւ Հայաստանի ողնաշարը: Եղիա Ներսեսյանը հույս հայտնեց, որ ֆիլմը կցուցադրվի Հայաստանի այլ բուհերում՝ երիտասարդությանը իրազեկելու համար. «Մարդիկ նույնիսկ չգիտեն հանքարդյունաբերություն բառն ինչ է, այն դեպքում, երբ իրենց ամբողջ կերած սնունդն այդ սպառնալիքի մեջ է: Այսինքն՝ սա ահազանգ է: Եթե հարավը ցավում է, հյուսիսն էլ պետք է այդ ցավը զգա, որովհետեւ սա մի փոքր Հայաստան է»:
Ֆիլմը նկարահանվել է ընդամենը 5 օրում՝ Համահայկական բնապահպանական ճակատի կողմից: Այն արդեն ցուցադրվել է Երեւանի Մոսկվայի տանը, Գյումրիում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Եղիա Ներսեսյանի խոսքով՝ այդ ցուցադրություններից հետո մարդիկ դահլիճից արցունքն աչքերին են դուրս եկել. «Մենք իրենց ասում ենք՝ մի՛ լացեք, սա ձեր հիվանդ հայրենիքն է, իրոք հիվանդ ու ձեր օգնության կարիքն ունի: Մենք մի քանի տարբերակ առաջարկում ենք՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Չե՞ք ընդունում՝ դուք գտե՛ք ելքը, եթե այս ցավը ձեզ էլ ցավեցրեց, եթե հասկացաք նաեւ, որ սա ձեր ցավն էլ է»:
Ֆիլմ նկարահանելու միտքը պատահաբար է առաջացել այն ժամանակ, երբ Համահայկական բնապահպանական ճակատի անդամները գնացել են Սյունիք՝ տեսնելու Արծվանիկի պոչամբարը: Եղիայի խոսքով՝ ֆիլմի նկարահանման ընթացքում եղել է միայն մի խոչընդոտ. «Երբ գնում էինք այդ պոչամբարները նկարելու, հայտնվում էին այլերկրյա մարդիկ, ասում էին՝ այս տարածքը փակ է, դուք իրավունք չունեք նկարելու: Վրացիներ, ռուսներ … Եւ մենք ֆիլմում նշում ենք՝ ցավ է, որ դու քո երկրում (քարտեզով նայում ես՝ սա քոնն է), չես կարող զբոսնել»:
Եղիա Ներսեսյանը խոստովանեց, որ ֆիլմը մասնագիտորեն նկարահանված չ,է եւ խնդրեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին խիստ չգնահատել:
Ֆիլմի ցուցադրությանը մասնակցած Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող Արթուրը Aravot.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ առաջին անգամ էր լսում երեւույթի մասին. «Ճիշտն ասած՝ ցնցված եմ, չէի կարող պատկերացնել, որ նման խնդիր կա մեր հանրապետության տարածքում: Ինձ մի պահ թվաց՝ ես այստեղ՝ Երեւանում, ապրում եմ աչքերս կապած»:

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եղյա ջան, եղբայր ջան, աստված քեզ ու քո ընկերներին ուժ ու եռանդ տա պայքարելու այս հրեշավոր, թալանչի իշխանավորների հանցանքները ի հայտ բերելու:

  2. Էմիլիա says:

    Եղիա,դու որտեղից ես ելել և ուր ես գնում:Բարի ճանապարհ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930