Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանին Գյումրու արվեստի բուհերը «զագսավորել» չհաջողվեց (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 22,2013 17:37

n_03 n_02 n_01 n_05 n_06Մի քանի օր է` մեծ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Գյումրու արվեստի բուհերում `Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերում: Բանն այն է, որ թե՛ դասախոսական անձնակազմը, և թե՛ ուսանողներն ու ծնողները դեմ են այս երեք բուհերի միավորմանը, որի հիմքի վրա Գյումրու արվեստների ակադեմիա է ստեղծվելու:

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելել էր Գյումրի, նա Գյումրու «Ֆոտոն» վարժարանում ու բժշկական քոլեջում հյուընկելավելուց հետո , հանդիպեց նաև վերը թվարկված բուհերի անձնակազմի ու ուսանողների հետ: Նախարարի ու բողոքավորների միջև ծավալվեց բավական հետաքրքիր մի զրույց:

Արմեն Աշոտյանին դիմավորեցին «Մենք դեմ ենք միացմանը», «Դուք պատրա՞ստ եք կորցնելու քաղաքի դեմքը» և այլ ցուցապաստառներով: Լեզվից ճկուն երիտասարդ նախարարը միանգամից կարողացավ լիցքաթափել բողոքավորներին `հումորներ անելով, գյումրեցիներին հաճոյախոսելով, ուսանողներին ձայնի իրավունք տալով: Նախարարին ուղեկցում էր նրա մոտ ընկերը` Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Արման Սահակյանը: Արմեն Աշոտյանը կատակով ասաց`որպեսզի ինքն էլ ընտրվի Շիրակի մարզից պատգամավոր, պետք է դեմ քվեարկի այս ծրագրին : Նա տեղեկացրեց, որ իր ընկերը` Արման Սահակյանը, ճանապարհին արդեն իսկ իր կարծիքը հայտնել է` հօգուտ բուհերի անձնակազմի: Նախարարը նաև տեղեկացրեց, որ ինքը ժամանակին Գյումրու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խմբի մեջ միակ երևանցին էր: Բանը հասավ նրան, որ նախարարին հանդիպման կեսից սկսեցին ծափահարել ու բուռն ծափահարություններով էլ ճանապարհեցին:

Նախարարը իր խոսքում ասաց, որ եկել է կառավարության արած առաջարկի շուրջ քննարկումները լսելու կամ, իր բառերով ասած, ականջ դնելու: «Ես չեմ եկել ձեզ մոտ, որպեսզի ձեզ ինչ-որ մի բան համոզեմ, ես չեմ եկել ձեզ մոտ, որ ձեզ ինչ-որ մի բան առավել ևս պարտադրեմ, ես եկել եմ ձեզ մոտ ավելի շատ լսելու»,- այսպես սկսեց պարոն Աշոտյանը: Նա նաև տեղեկացրեց, որ երեք բուհերի միավորումը թանկ հաճույք է, նվազագույնը 100 միլիոն դրամ է նստում այս գաղափարը իրականացնելը: «Նորից կրկնեմ, ես եկել եմ ականջ դնելու, լսելու, ցուցապաստառները շատ խոսուն են, հատկապես քաղաքի դեմքը կորցնելու մասին ցուցապաստառը, ես չեմ ուզում Գյումրին իր դեմքը կորցի, ես ուզում եմ Գյումրին իր դեմքը ամրապնդի», -ասաց Արմեն Աշոտյանը: Նախարարին դահլիճը այնպես ծափահարեց, որ Արմեն Աշոտյանը սկսեց կատակներ անել:

«Շնորհակալություն այս բարյացակամ վերաբերմունքի համար, իրականում ուզում եմ ասել, որ ինձ հիշեցրիք հայտնի դրվագ հայտնի ֆիլմից: Հիշո՞ւմ եք «Կովկասի գերուհին» ֆիլմում գլխավոր հերոսներից մեկն ասում է ` էսքանից հետո կամ ես իրեն տանում եմ զագս, կամ ինքը ինձ տանում է դատախազի մոտ, հիմա մոտավորապես նման իրավիճակ է մեզ մոտ, ես ուզում եմ մենք գնանք զագս, եթե երկընտրանքը դա է: Հիմա ներածական շատ ազնիվ ու բաց զրույցից հետո ես պատրաստ եմ լսել ձեր կարծիքները», -ասաց նախարարը:

Դասախոսներից մեկը նստած տեղից արձագանքեց` ասելով, դրա հակառակ ֆիլմն էլ կա, էն որ Կեկելին չեն ուզում, զոռով պիտի տանեն զագս: «Շատ լավ օրինակ բերեցիք, ես ձեզ խոստանում եմ` մինչև չսիրեք, չեմ ամուսնացնելու: Հետևաբար` եկեք հասկանանք`որքանո՞վ են մեր երեք մասնաճյուղ բուհերը պատրաստ իրար հետ համատեղ ակադեմիական կյանքի: Կատակը մի կողմ, էմոցիաները՝ էմոցիաներով, եկեք հարցին նայենք որպես բարձրագույն կրթության ոլորտի աշխատողներ և մասնագետներ: Ազատ խոսում ենք, ժողովուրդ, ինչպես տեսնում եք ես եկել եմ ձեր հետ բաց ու գործընկերային զրույց ծավալելու», -ասաց Արմեն Աշոտյանը:
Նախարարը 3 ելույթի իրավունք դասախոսներին տվեց, 3 ելույթի իրավունքն էլ ուսանողներին` խնդրելով ներկայացնել հավաքական կարծիք: Ելույթ ունեցան բոլոր 3 բուհերի ներկայացուցիչները: Նրանց հարցուպատասխանը Արմեն Աշոտյանի հետ դիտեք տեսանյութերում: Հավելենք, որ Արմեն Աշոտյանը խոստացավ այս քննարկումը ներկայացնել վարչապետին, միաժամանակ նաև խոստացավ հետաձգել այս գաղափարը: Նրան ճանապարհեցին բարձր տրամադրությամբ:


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artak Hovhannisyan says:

    Ինչքան ես հիշում եմ պարոն Աշոտյանը երբեք չի եղել КВН-ի անդամ, նա եղել է միակ երևանցին ,,Ինչ, որտեղ, երբ,,-ի Գյումրու թիմում և դա այն թիմն էր, որը փայլուն հանդես եկավ գրավելով առաջին տեղը ԱՊՀ առաջնությունում։ Մենք պետք է հպարտանանք այդ թիմով։

  2. Աշիկ says:

    այ սա ոչ մի տեղ չկար… ապրեք լիովին ներկայացնելու համար : մի շտկում՝ Կոնսերվատորիան կողմ էր միացման, բայց կային ուսանողներ որոնք համառորեն փակցրին իրենց կրծքին ԵԳՊԱ-ի տրամադրած լոզունկները: Կոնսերվատորիան լրիվ դեմ գնած ամբողջ հաստատության 80-ին , որը նաև բացասական դեր ունեցավ իր դասախոսի ելույթի ժամանակ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930