Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյանը` ռուսերենը աշխատանքային լեզու դարձնելու առաջարկի մասին. «Դա մշակութային դիկտատ է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2013 17:08

«Դրան վերաբերվում եմ` որպես մշակութային դիկտատ»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է վերաբերվում ռուսերենը աշխատանքային լեզու դարձնելու առաջարկին, այսպես պատասխանեց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը:

Հիշեցնենք, որ այդպիսի առաջարկով էր հանդես եկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այս կապակցությամբ Գարեգին Չուգասզյանը նկատեց, որ «մեծապետական մշակութային դիկտատ է ընթանում» և շարունակեց. «Այստեղի` երևանյան մանկլավիկները, ոչ միայն ծառայում, այլև նախաձեռնում են նման առաջարկներ և ոտնահարում են թե՛ ՀՀ Սահմանադրությունը, թե՛ ազգային արժանապատվությունը»:

Խոսելով ռիսկերի մասին` պարոն Չուգասզյանն ասաց. «Սովետական տարիներին Երևանի դպրոցների կեսը ռուսական էին: Այս ամենը սկսվեց 1937-ին` երկու դպրոցից,  հիմա ապրում ենք ուրիշ դարաշրջանում, և ամեն ինչ շատ ավելի արագ է ընթանում, ուստի վտանգները շատ մեծ են, ու թույլ չպիտի տալ, որ դուռը բացվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930