Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց պետք է օգնություն ցուցաբերվի համայնքային մակարդակով

Նոյեմբեր 22,2013 16:49

«Բաց հասարակության հիմնադրամներ– Հայաստան» կազմակերպությունը իր՝ «Արևելք– արևելք» ծրագրի շրջանակներում 10 երկրներից Հայաստան է հրավիրել հոգեկան առողջության հետ կապված մասնագետների՝ հոգեկան առողջության միջազգային գիտաժողովին մասնակցելու, ինչպես նաև համագործակցելու նպատակով։

Ինչպես այսօր «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նշեց «Արևել ք– արևելք» ծրագրի «Հանրային առողջության» ծրագրի համակարգող Անահիտ Պապյանը՝ 2013 թվականից սկսել է մշակվել ռազմավարություն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց հարցերը կարգավորելու համար։ Ինչպես հայտնի է՝ այսօր Հայաստանում այդ հարցերով զբաղվում են միայն հոգեբուժարանները, և չի կատարվում այդպիսի խնդիրներ ունեցող մարդկանց ինտեգրացիա հարակցության մեջ։ Հայաստանում այդ մարդիկ համարվում են վտանգավոր, և հիմնականում նրանցից խուսափում են։ Ըստ Ա. Պապյանի՝ այս ծրագրի նպատակներից մեկն է՝ խրախուսել և նպաստել այն գործընթացին, որպեսզի մասնագետների խումբը օգնություն ցուցաբերի համայնքային մակարդակով։ Ա. Պապյանն ավելացրեց նաև, որ այդ մասնագետների խումբը չպետք է բաղկացած լինի միայն հոգեբույժներից , այլ պետք է ընդգրկվեն նաև հոգեբաններ և սոցիալական աշխատողներ։
Հունգարիայից ժամանած հոգեկան առողջության գծով միջազգային փորձագետ Ժոլտ Բուգարսկին նշում է, որ Հայաստանում կա երկխոսություն այն մարդկանց միջև, ովքեր շահագրգռված են հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց հարցերով։ Ինչը նա համարում է դրական գործոն, որը դեռևս բացակայում է Հունգարիայում։

Ժ. Բուգարսկին հավելեց նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց ինտեգրումը հասարակություն հատկապես բարդ է այն երկրներում, որոնք ունեցել են սոցիալիստական անցյալ, քանի որ այն ժամանակ ընդունված չէր բարձրաձայն խոսել այդ թեմաներով, և այդ մարդիկ գտնվում էին բնակության վայրերից շատ հեռու գտնվող հաստատություններում։

Նա ավելացրեց նաև, որ այդպիսի պետություններից է նաև Հունգարիան, և այնտեղ էլ այդ հարցի կարգավորումը բարդ գործընթաց է: Չնայած, համեմատելով 15 տարի առաջվա տվյալների հետ, Ժ. Բուգարսկին շատ մեծ առաջընթաց է տեսնում. Հունգարիայում փակվել է մի բժշկական հաստատություն, որտեղ բուժվում էին 800 հիվանդներ, և այժմ նրանք փորձում են ինտեգրվել հասարակության մեջ։

Խորվաթիայից ժամանած « Սուսռեթ » ասոցիացիայի տնօրեն Ռադմիլա Ստոյանովիչ Բաբիչը նշեց, որ Խորվաթիայում ևս այդ խնդիրը արդիական է։ Նա այժմ աշխատում է մի հասարակական կազմակերպություն մեջ, որտեղ նրանք աշխատում են 12 անձանց հետ, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիր, նրանց ծախսերը հոգում է պետությունը։ Սակայն կան շատ այլ մարդիկ, ում համար այդ խնդիր դեռ մնում է չլուծված։

Զառա Ասկարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930