Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք թռնում, մենք թռցնում ենք. Վարդան Ղուկասյանը՝ իրենց ընտանիքի արտագաղթելու շուրջ լուրերի մասին. «Առաջին լրատվական»

Նոյեմբեր 22,2013 16:13

 

Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցին Գյումրին առանձնահատուկ ոգևորությամբ է պատրաստվում: Ամենուրեք ասֆալտապատման, մաքրման  աշխատանքներ են: Վերանորոգվում է նաև Դրամատիկական թատրոնի շենքը, որտեղ պետք է անցկացվի Հայռուսական տնտեսական ֆորումը, ինչի համար էլ հենց Պուտինն այցելելու է Գյումրի: Գյումրիում տիրող աժիոտաժի և առհասարակ Պուտինի այցի շուրջ «Առաջին լրատվական»ը զրուցեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:

Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում Պուտինի այցը:

– Շատ լավ եմ գնահատում, շատ կարևոր այց է, որովհետև այսօր մենք գիտենք ինչպիսի թշնամիներ ունենք, ինչպիսի հարևաններ ունենք, և նմանատիպ մեծ երկրի նախագահի այցը Հայաստան, Գյումրի վերին աստիճանի կարևորում եմ: Դա մեր անվտանգության խնդիրն է:

Եթե Պուտինը չգար, չէի՞ն մաքրվելու Գյումրիի փողոցները:

– Դա երևի ինձ չպետք է հարցնեք:

Իսկ արդեն հաստատվա՞ծ է, որ Պուտինն իսկապես կայցելի Գյումրի:

– Շատ լավ կլինի, որ այցելի: Մեդվեդևն էլ է այցելել, Գորբաչովն էլ է այցելել, Նիկոլայ ցարն էլ է այցելել Գյումրի: Գյումրին կարևոր նշանակություն ունի, 102-րդ ռազմաբազա և այլ: Յուրաքանչյուր գյումրեցու համար դա շատ կարևոր է: Երբ մենք այստեղ տեսնում ենք ռուսական զինվոր, մեզ շատ լավ ու ապահով ենք զգում: Ու քանի որ Գյումրիում տուրիզմը շատ վատ վիճակում է, ռուսների ներկայությունը կխթանի տուրիզմի զարգացմանը:

Ինչո՞վ կարող է ռուսների ներկայությունը խթանել տուրիզմի զարգացմանը:

– Ռուսների շատացումը ինքնըստինքյան կխթանի տուրիզմի զարգացմանը: Գյումրեցիները էն ժամանակ էլ ռուսներով լավ ապրել են: Մեր մեծերը` Թումանյանը, Իսահակյանը գտել են, որ մեզ պետք է միասին լինել ռուսների հետ, բարեկամությունը պարտադիր պետք է լինի: Ուրիշ ո՞ւմ հետ:

Եվրոպական հեռանկարը Ձեզ հավատ չէ՞ր ներշնչում:

– Դե հո չենք ասում մեր կապերը կխզենք Եվրոպայի հետ: Եվրոպայի հետ մեր կապերի պահպանման քաղաքականությունը ներկայումս շատ լավ տանում է հանրապետության նախագահը: Արտաքին քաղաքականությունը շատ լավ առաջ է գնում: Բայց էդ գենդերային հավասարություն-բան, որը Եվրոպայից է գալիս, ապուշություն, հիմարություն, այլասերվածություն, պոռնկություն, անեծք, աստվածային պատիժ է: Դա քննարկման թեմա չէ: Իսկ ով էլ որ քննարկում է, նրանց պետք է լցնել կրակը և այրել: Եվ մեր բոլոր սուրբ կաթողիկոսները նմանատիպ մարդկանց  այրում էին, վերացնում էին երկրի վրայից: Դրանք ընդհանրապես այլասերված մարդիկ են, որոնց պետք է վերացնես երկրի վրայից, որ Աստծո պատիժը չթափվի երկրի գլխին, և աշխարհի վերջը չլինի: Ինչքան այլասերվածություն կա, Եվրոպայից է գալիս: Իսկ Ռուսաստանը հեռանկարային է: Ռուսաստանում հայերն ավելի արտոնյալ վիճակում են, քան մյուս ազգերը: Ես շատ եմ շփվում այդ շրջանակների հետ, գիտեմ:

Պարոն Ղուկասյան, մամուլում գրվեց, որ փորձ է արվում Գյումրին «փակ քաղաք» սարքել: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Ճիշտն ասած, չեմ ընդունում դա: Փակ քաղաքը շատ պրոբլեմային կլինի: Մեր Լենինականը եղել է փակ քաղաք: Մեր պապերը, մեր հայրերն ասում էին, որ երբ բացեցին քաղաքը, մարդիկ շատ ուրախացել էին: Սովորական ժողովուրդը փակ քաղաքում իրեն լավ չի զգա: Ես դեմ եմ դրան, լավ չի լինի: Տուրիզմին կվնասի, ապրանք ներկրել, արտահանելուն կվնասի: Ես չեմ էլ հավատում, որ կփակվի, քանի որ բան չկա, որ փակվի: Էս որ դարն է…խորհրդային ժամանակները վաղուց անցել են:

 

Անահիտ Սվաճյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930