Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությանը դատի է տալու միջազգային ատյանում (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2013 15:59

Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը որոշել է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Այսօր ինտերնետ-կապի միջոցով «Հենարան» ակումբում լրագրողներին ասաց Էդմոն Խուդյանը: 

Նա, այլեւս հույս չդնելով Հայաստանի արդարադատության համակարգի վրա, մտադիր է իր խնդիրը լուծել միջազգային ատյանի միջոցով. պարոն Խուդյանը մոտ ժամանակներս հայց կներկայացնի ԱՄՆ-ում գործող ներդրումների միջազգային կենտրոն (ICSID- Centre fot Settlement of investment disputes): «Այս հարկադրված քայլը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ` հանուն Հայաստանի, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր վերականգնել արդարադատությունը»,-ասաց գործարարը:
Հիշեցնենք, որ գործարարի պնդմամբ, նրա «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ դիտավորյալ սնանկացման են տարել : Նշենք, որ «Արին կապիտալը» Մաշտոցի 33/1 եւ 33/ա հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու համար Վլադիսլավ Մանգասարյանին պատվիրել է շինաշխատանքներ, որն էլ Խուդյանի` ՀՀ-ից բացակայելու ընթացքում, համաձայնության գալով ընկերության տնօրեն Էդիկ Եսայանի հետ, կեղծել է Խուդյանի ստորագրությունները, որի արդյունքում, շենքում եղած ու արդեն սեփականատեր ունեցող բնակարանները վաճառել են մեկ այլ անձանց: Վլադիսլավ Մանգասարյանն այժմ կալանավորված է, սակայն, ինչպես պարոն Խուդյանն ու նրա փաստաբաններն են պնդում, արդեն 3 տարի է, նախաքննական փուլն է ընթանում, մինչդեռ այս ընթացքում, եթե իրականում արդարադատություն լիներ Հայաստանում, իրական հանցագործները կբացահայտվեին:
Պարոն Խուդյանը միջազգային ատյաններին հայցով դիմելու առնչությամբ, համեմատություն արեց նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ, որին եւս միջազգային ատյանը պատասխանատվության էր ենթարկել եւ պարտավորեցրել մոտ 39 միլիոն դոլար վճարել:


Aravot.am-ը պարոն Խուդյանից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավորություն կա՞ շահել գործը եւ, այսպես ասած` հաղթել ՀՀ կառավարությանը, պարոն Խուդյանն ասաց. «Հայաստանի Հանրապետության կառավարությանը պատասխանատվության ենթարկելը կամ նրանից, որպես վնասի փոխհատուցում ստանալը, Համաշխարհային բանկով է պայմանավորված»:
Թե է՛լ ովքեր պետք է փոխհատուցում պահանջեն միջազգային ատյանում եւ պարոն Խուդյանի պատասխանի մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930