Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կա այստեղ հապճեպ կամ անսպասելի»

Նոյեմբեր 22,2013 14:30

«Ինձ համար դա անսպասելի չէր: Եվ այս մասին ես ասել եմ «Իրավունք» թերթին դեռ մեկ տարի առաջ տված՝ «Արեւմուտքը ճնշելու է Սերժ Սարգսյանին, որը վարում է Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականություն» հարցազրույցում: Եթե ուշադիր, ոչ մակերեսային հետեւենք արտաքին քաղաքականությանը, ակնհայտ է դառնում ռուսական ուղղության գերակայությունը՝ 1992 թվականից: Շեղումներ եղել են, բայց գլխավոր ուղղությունը միշտ էլ եղել է դեպի ՌԴ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ք կարծում, որ ՄՄ-ին անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը հապճեպ էր եւ միանձնյա: Մեր զրուցակիցը զարմանում է, որ այն բանից հետո, երբ ստորագրվում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ժամկետը երկարաձգելու պայմանագիր, Հայաստանը դառնում է ՄՄ-ի դիտորդ անդամ, ՌԴ-ի հետ տասնյակ այլ համաձայնագրեր ու պայմանագրեր են ստորագրվում՝ վարչապետերի ու այլ պաշտոնյաների մակարդակով, երբ անընդհատ ասվում է, անգամ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից, որ Հայաստանն ունի ռազմավարական գործընկեր՝ ՌԴ, իսկ մյուս պետությունների հետ զարգացնում է իր գործընկերային հարաբերությունները, հնչում են տեսակետներ, թե ՄՄ-ին անդամակցելու որոշումն անսպասելի էր: Վաղարշակ Հարությունյանը հիշեցնում է մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի՝ ՊՆ-ում արած հայտարարությունը. «Հայաստանի գլխավոր խնդիրն անվտանգությունն է, որը մենք ապահովում ենք ՌԴ-ի միջոցով, ու դա է որոշում մեր քաղաքականությունը»,- ու զարմանք է արտահայտում. «Ի՞նչ կա այստեղ հապճեպ կամ անսպասելի»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930