«Ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանության է եկել ավազակապետության մի ռեժիմ, որը իր շահերը սպասարկելու համար պատրաստ է ամեն ինչի: Մենք պայքարել, ամեն ինչ արել ենք, ցույց տալու համար, թե ինչպիսի ռեժիմի հետ գործ ունենք: Ուզում եմ ասել բոլոր միամիտներին, եթե իհարկե այդպիսիք կան, թե կարծում են, որ գլխավոր դատախազին, կամ` դատավորներին փոխելով կարելի է ինչ որ բան փոխել, ապա կասեմ, նորանշանակ դատախազը ոչնչով չի տարբերվում Աղվան Հովսեփյանից, չկա արդար դատարան, դատախազ եւ համակարգ: Ամեն ինչ որոշվում է Սերժ Սարգսյանի կողմից»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով ՍԴՀԿ-ի մասին:
Նա նշեց, որ հավատարիմ է մնալու ՍԴՀԿ-ին, միշտ վառ է պահելու ՍԴՀԿ-ի նահատակների անունը`«Մեզ համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում, ցույց կտանք հանրությանը, թե ինչ ենք անելու»:
Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով ՍԴՀԿ-ի ապագա ատենապետին, ասաց. «Նա մի մարդ է, որի անունը արժանի չէ, որ տամ, բայց դուք շուտով կիմանաք, թե նա ով է, դա Տիգրան Սարգսյանի խորհրդականն է: Եթե նա այսօր արդեն ակնկալում է ՍԴՀԿ ատենակալությունը, ապա կարելի է պնդել, որ Տիգրան Սարգսյանը հավաքում է նոր քաղաքական թիմ, պատրաստվելով 2018 թվականի նախագահական ընտրություններին, իսկ թե ինչու ոչ ՀՀԿ-ի միջոցով, ուրեմն`նա արժանի չէ դրան:
Իսկ այն փաստը, որ նրա խորհրդականն է դառնում ՍԴՀԿ ատենապետ, նշանակում է, որ Տիգրան Սարգսյանը ամեն ինչ արեց պառակտելու համար ՍԴՀԿ-ն»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանն՝ որպես ՍԴՀԿ նոր ատենապետ, որի անունը չէր ուզում տալ, նկատի ունենալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Գալստյանին:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ