Aravot.am-ի տեղեկություններով , «Ազդարարի» կալանավորված խմբագիր Մարտիկ Սարգսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում կրկին հացադուլ է հայտարարել: Այս անգամ նա հրաժարվել է նույնիսկ ջրից և խոսքի ազատության իր իրավունքից: Մինչ այդ, հեռախոսային զրուցում նա շեշտել էր, որ ավելի լավ է իրեն այստեղից մահացած դուրս բերեն, քան, այսպես անարդար վարվելով, անարգեն իր անունը:
«Մեր երկրի վերին ատյաններն ավելի լավ չէին էլ կարող վարվել մի մարդու հետ, ով այս երկրի ազատության համար արյուն է թափել: Չէ որ այժմ նրանք խաղաղ երկրում, նստած իրենց պաշտոնական աթոռներին, ամենակարող են դարձել, ինչ ուզում, այն էլ անում են»,-ասում են ազդարարցիները: