Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյան. «Քսան տարի է՝ գնում ենք Եվրոպա-Եվրոպա ասելով…»

Նոյեմբեր 22,2013 13:40

Այսօր «Փաստարկ» ակումբում ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, խոսելով Մաքսային միությանը միանալու թեմայով, օրինակ բերելով Ուկրաինայի դեպքը, նշեց, որ փաստ է, որ Ուկրաինան, որը ավելի շատ էր գնում դեպի Եվրոպա, եւ կարծես թե հարցը համարվում էր լուծված, այնտեղ բարձրացավ ժողովրդական մեծ ալիք, բիզնես համայնքը Ուկրաինայում ընդվզեց, քանի որ կորցնում էր շահեր եվրաինտեգրումից, քաղաքացիական հատվածը չէր ընդունում շանտաժը, որը դրված էր Ուկրաինայի առջեւ, ու ծրագիրը տապալվեց: Հայկ Բաբուխանյանի խոսքով`Ուկրաինան շատ լուրջ պետություն է, այնտեղ հաշվարկեցին, թե ինչն է իրենց համար օգուտ եւ ինչը վնաս, ու երեկ էլ Ուկրաինայի իշխող կուսակցության պատգամավորներից մեկը հայտարարեց, որ ԱՄՆ-ն օգտագործում է իր «պլան Բ-ն» եւ ուզում է Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ առաջացնել, այսինքն`«Նույն ծրագիրն էր, ինչ իրականացվում է մեզ մոտ: Հիստերիան հասել է մառազմի աստիճանի եւ նպատակ է դրված ամեն ինչ անել, որ խանգարել Հայաստանի մուտքը` Մաքսային միություն»: Նկատենք սակայն, որ հենց Ուկրաինայի նախագահն է մի քանի անգամ ակնարկել, որ Եվրոպայից իրենք երես են թեքում՝ ռուսական ճնշումների արդյունքում: 

Հայկ Բաբուխանյանը գտնում է, որ քսան տարի է՝ գնում ենք Եվրոպա-Եվրոպա ասելով, բայց Եվրոպան ոչինչ չարեց մեզ համար, միայն վնասում էր, որպես օրինակ Եհովայի վկաներն են, որոնց առումով, ըստ Բաբուխանյանի, ստիպված էինք կատարել պարտավորություններ, նրանց ազատել բանակից, իսկ սա` մարդու իրավունքների խախտում է բոլոր զինվորների նկատմամբ. «Եվրոպան ասում է իբրեւ թե վերջին քսան տարին իր աշխատանքները տարել է դեպի մարդու իրավունքների պաշտպանություն, բայց նույնիսկ այս հարցում, գոնե մեր ընդդիմությանը լսելով, կարող ենք ասել, որ այստեղ էլ չի հասել արդյունքի: Քաղաքակրթության առումով էլ` հայ հասարակությունը, ընտանիքը, եկեղեցին քայքայելու ուղղությամբ է աշխատել: Ասում է՝ պետք է գեյ շքերթներ լինեն, հայ ընտանիքի մոդելը` դա հնացած է եւ այլն: Քայքայվեց նաեւ կրթական-գիտական համակարգը, այսինքն` բացի բացասականից, ոչինչ չարեց: Միջազգային արժութային ֆոնդը բերեց հայկական տնտեսության քայքայմանը»:

Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ինքն, օրինակ, դեմ է, որ Դիլիջանի դպրոցում ուսումը լինի անգլերեն, ըստ նրա` «Երբ Ռիժկովը տեսավ, որ այդ դպրոցում հայերեն չեն էլ անցնելու, ասաց՝ այդպիսի դպրոց կարելի է լուսնի վրա էլ կառուցել»: Հայկ Բաբուխանյանի խոսքով`հայոց լեզուն որպես պետական լեզու պետք է պահպանել, զարգացնել եւ թույլ չտալ, որ օտար բառեր մտնեն մեր լեզվի մեջ, նա որպես օրինակ նշեց գենդեր բառը` «Եթե դա սեռ է, գրեք սեռ, եթե կիսասեռ է` այդպես»:

Հայկ Բաբուխանյանը հավելեց՝ փետրվարին Հայաստանը կստորագրի բազմաթիվ փաստաթղթեր եւ չի բացառվում, որ մենք արդեն համարվենք Մաքսային միության անդամ երկիր:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ օրեր առաջ Վիեննայում կայացած հանդիպմանը, նշեց, որ ավելի լավ է գնալ բանակցային ճանապարհով, քան`պատերազմների եւ բախման.« Լավ է, որ նախագահները հանդիպեցին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    հայկ բոբոխանյանի ասելով, մեր երկրի չինովնիկները՝ անառակաբարո պահվածքը ընդօրինակեցին,
    կամ ստիպված եղան ընդօրինակել Եվրոմիությունից: Եթե դժվարությամբ համաձայնվել, ապա ինչու՞
    գոնե մի լավ բան էլ չընդօրինակեցին: Չէ՞ որ Եվրոպան ունի նաև լավ բաներ: Հիմա էլ ՄՄ-ն երկրներից են ընդօրինակելու ավելի մեծ այլանդակություններ, քանի որ մեր չինովնիկները լավ բան
    ընդօրինակելու ունակ չեն: Եթե ունակ լինեին, ոչ մեկը, ոչ էլ մյուսը մեզ պետք չէր լինի: Մեր անուղեղ
    չինովնիկների միակ նպարակը՝ ԹԱԼԱՆՆ է, իսկ պատիժը ամպայման կստանան՝ ցանկացած դեպքում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930