Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Ես արդեն երեք տարի է՝ փրկարար եմ աշխատում»

Նոյեմբեր 22,2013 13:29

«Ազատամարտիկների մոտ կա ճշգրիտ խոսք, ճշմարտություն եւ կա վճռականություն ու հանդգնություն, որը բացակայում է առանձին քաղաքական ուժերի, կառույցների կամ հասարակական կազմակերպությունների մոտ»,- երեկ «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարել էր  «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ ի պատասխան Aravot.am-ի հարցի, թե հատկապես ո՞ր ուժերին նկատի ունի՝ ասել էր. «Այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության հետ մերձեցել են, օգտվում են իշխանական կառմուշկայից: Օրինակ, երկար ժամանակ այդ կառույցին փորձեր էր անում միանալ ՕԵԿ-ը: Մեր դժբախտությունը երեւի նրանում է, որ պատմությունը շուտ ենք մոռանում: Մոռանում ենք 2004 թվականի ապրիլի 13 –ի գիշերը, երբ այդ կուսակցության ղեկավարը, լինելով ԱԺ սփիքեր, ԱԺ տարածքում տեղավորեց մահակավորների, որոնք հետո ջարդեցին ժողովրդին: Նա դեռ պատասխան չի տվել, նա ինչպե՞ս կարող է մասնակցել այս գործընթացին: Նույն Արտաշես Գեղամյանը: Որտե՞ղ է: Ինչպե՞ս վաճառվեց Արտաշես Գեղամյանը»:

Այսօր Aravot.am-ն այս հայտարարության վերաբերյալ փորձեց ստանալ ՕԵԿ-ական նախարար Արմեն Երիցյանի մեկնաբանությունները: Արմեն Երիցյանը նախ զարմացավ, թե ի՞նչ կապ ունի Արթուր Բաղդասարյանը 2004 թվականի ապրիլի 13 –ի դեպքերի հետ: Երբ հստակեցրինք, որ այդ ժամանակ ՕԵԿ նախագահը նաեւ ԱԺ նախագահ էր, իսկ ցուցարարների վրա ԱԺ-ի տարածքից հարձակում եղավ, Արմեն Երիցյանն ասաց. «Խորհրդարանի տարածք կարող էին մարդիկ մտնել, բայց Արթուր Բաղդասարյանը հո չէ՞ր տեսնում, թե ով է մտնում տարածք, ով`չի մտնում: Դա իր ֆունկցիաների մեջ չի մտնում»: Արմեն Երիցյանն ասաց, որ այդ հարցի պատասխանները պետք է փնտրել իրավապահ մարմինների մոտ: Ի դեպ, ԱԻՆ նախարարը եւս նախկինում ոստիկանության համակարգում էր աշխատում: «Ես արդեն երեք տարի է՝ ինչ փրկարար եմ աշխատում»,- ասաց նա ու հավելեց. «Այդ ժամանակ ես ՕԵԿ անդամ չեմ եղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930