Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Իշխանյան. «Ակտիվիստներն ավելացել են, նամանավանդ Երևանում»

Նոյեմբեր 22,2013 13:22

Նոյեմբերի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Լոնդոնի տնտեսագիտության ինստիտուտի հասարակական քաղաքագիտության դոկտոր Արմինե Իշխանյանի կատարած «Քաղաքացիական հասարակությունը, զարգացումը և բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում» խորագրով գիտական զեկույցի շնորհանդեսն ու քննարկումը:

Հետազոտության նպատակն է նպաստել Հայաստանում հանքաարդյունաբերության, սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումների վերաբերյալ Հայաստանում և սփյուռքում ծավալվող բանավեճերին:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) թղթակից, պրոֆեսսոր Լևոն Աբրահամյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի առաջատար մասնագետ, դոկտոր Հրանուշ Խառատյանը, Թրփանջեան հասարակական կենտրոնի տնօրենի օգնական, դոկտոր Եվգենյա Պատուրյանը, իսկ քննարկումը վարեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:
Արմինե Իշխանյանը 1996 թվականից սկսած ուսումնասիրում է Հայաստանի բնապահպանական ակտիվիզմը, հասարակական կազմակերպությունները: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ուղղակի ցանկանում էր անկախության 20 տարիներից հետո տեսնել իրավիճակը.«Նկատել եմ, որ ակտիվիստներն ավելացել են, նամանավանդ Երևանում, շատերն էլ աշխատում են բնապահպանական խնդիրների հետ: Այսպիսով՝ կատարեցի հետազոտությունը տեսնելու համար ի՞նչ բնապահպանական խնդիրներ կան»:
Հետազոտության վրա Արմինե Իշխանյանը աշխատել է 2011-2013 թվականներին՝ ուսումնասիրելով ինչպես Հայաստանը և հայերի վերաբերմունքը բնապահպանական խնդիրներին, այնպես էլ՝ սփյուռքահայությանը.«Որոշ սփյուռքահայեր կարծում են, որ հանքարդյունաբերությունը լավ բան է և աջակցում են դրան: Նույնիսկ՝ մի քանի հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարներ սփյուռքահայ են»:

Ամի Չիչակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930