Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Այսպես անխնա անգամ կին չեն բռնաբարում»

Նոյեմբեր 22,2013 12:58

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօր ասաց, որ ազատամարտիկները կուսակցությունների հետ համատեղ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, մեծ հանրահավաք են պատրաստվում անցկացնել:
«Այդ օրը պետք է կուսակցությունների հետ ուժի ցուցադրություն կազմակերպենք, որ պատրաստակամ ենք եւ մեր իրավունքները պաշտպանելու ենք… կարող ենք վերջապես համախմբվել եւ հայտարարել, որ այսպես չենք թողնելու, որ Հայաստանում խախտումներ կան՝ ընտրախախտումներից մինչեւ հանքերի գրավումը… մեր հաջորդ հավաքին ցույց կտանք, թե խեցգետինները որտեղ են ձմեռում: Երկիրը պետք է աշխատի այնպես, ինչպես նորմալ պետությունը: Այսպես երկիր չեն պահում, այսպես անխնա անգամ կին չեն բռնաբարում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Սարգսյանը:

Նրա խոսքով` շարունակում են կուսակցությունների հետ կլոր սեղան քննարկումները, իսկ թե ինչ են քննարկում փակ դռների հետեւում, նա այսօր «Տեսակետ» ակումբում չցանկացավ մանրամասնել:

Պարոն Սարգսյանը նաեւ ռազմադաշտային խորհրդի իրենց հայտարարությունն էր հետը բերել ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի հայտարարությանն ի պատասխան:
Հիշեցնենք, որ տիկին Աճեմյանն ասել էր, որ ազատամարտիկների ցանկության դեպքում, ՀՀԿ-ն երկխոսության սեղանի շուրջ կարող է նստել ազատամարտիկների հետ:

Պարոն Սարգսյանի բերած հայտարարությունը երեկ Ազատության հրապարակում ներկայացրել էր նաեւ փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930