Լրահոս
Օրվա լրահոսը

Թռիչքներ երազում եւ արթմնի. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 22,2013 12:25

Սերժ Սարգսյանի երազը

Կառավարության անդամներին կանչնլ է իր մոտ, որ Պուտինին դիմավորելու մանրամասները քննարկեն, բայց նշանակված ժամը վաղուց անցել է, իսկ վարչապետն ու նախարարները չկան ու չկան… Բարկացած՝ սենյակի մի ծայրից մյուսն է քայլում և հերթով բոլորին զանգում, բայց ոչ մեկի հեռախոսը չի պատասխանում։ «Էս կարող ա՞ հեղաշրջում ա էղել, սարսափած մտածում է ու զանգում Հովիկ Աբրահամյանին… Լավ է, գոնե սա պատասխանում է։ Անմիջապես իր մոտ է կանչում…

Քիչ անց ներս է մտնում Հովիկ Աբրահամյանը՝ դեմքի սգավոր արտահայտությամբ, կոստյումի դոշին սեւ ժապավենով մեխակ ամրացրած, ու հազիվ ինքնագոհ ժպիտը զսպելով… «Էս ո՞ւր ա կառավարությունը», վատ բան կանխազգալով՝ հարցնում է ինքը։ «Ինչ ասեմ, շեֆ… Տիգրան Սարգսյանը ՀԱԿ խմբակցության գրավոր հարցադրումը կարդաց ու կախվեց», հոգոց է հանում Հովիկը։ «Տենց միանգամի՞ց», սփրթնում է ինքը։ «Չէ, ահագին ժամանակ թպրտում էր, բայց չթողեցինք շատ տանջվի», պարզաբանում է Հովիկը։ «Բա հետո՞, սաղ կարդացի՞ն», հարցնում է ինքը։ Հովիկը լուռ կախում է գլուխը ու խոր հոգոց հանում. «Բացի Աշոտյանից։ Ասաց «Հայաստանի ռաբոչի յազիկը ռուսերենն ա, ես հայերեն թղթեր չեմ կարդում» ու ողջ մնաց…»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930