Պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարողներից մեկը երեկ մի ցուցապաստառ էր պարզել, որը զարմանալիորեն ճշգրիտ ձեւակերպել էր ոչ միայն կոնկրետ այդ ակցիայի, այլեւ ընդհանրապես իշխանությունների եւ հասարակության միջեւ առկա «տարաձայնությունների» բուն իմաստը։ Ցուցապաստառի վրա պարզապես գրված էր. «Հերիք ա լափեք մեր փողերը»։ Եվ վերջ։ Կարճ-կոնկրետ։ Ու հենց այս հարցում է, որ իշխանությունների եւ հասարակության տեսակետները տրամագծորեն հակադիր են, որովհետեւ իշխանությունները կարծում են, որ «հերիք չի»։ Սա էլ իշխանությունների պատասխանն է՝ նույնքան կարճ-կոնկրետ։ Հիմա հարց է ծագում՝ ինչպե՞ս պիտի հանգուցալուծվի այս կոնֆլիկտը։
Եթե սա միջազգային կոնֆլիկտ լիներ՝ երեւի միջնորդներ կհայտնվեին։ Մինսկի խմբի նման ինչ-որ կառույց կստեղծվեր։ Ճանապարհային քարտեզ կմշակվեր, հիմնարար սկզբունքները կհամաձայնեցվեին եւ այլն։ Ասենք՝ կողմերը կպայմանավորվեին, որ խնդիրը լուծվելու է բացառապես խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումների հիման վրա (օրինակ՝ իշխանությունները կխոստանային սրանից հետո ավելի քիչ լափել եւ փուլ առ փուլ վերադարձնել նախկինում թալանածի մի մասը, հասարակությունն էլ իր հերթին անվտանգության երաշխիքներ կտար պաշտոնյաներին): Բայց սա միջազգային կոնֆլիկտ չէ, կողմերից մեկն էլ հանդես է գալիս բացառապես ուժի դիրքերից եւ փոխզիջման գնալու ոչ մի մտադրություն չունի։ Փաստորեն՝ իշխանությունները, որպես «պատերազմում հաղթած կողմ» (ընտրությունները նկատի ունենք), պահանջում են հասարակության անվերապահ կապիտուլյացիան։ Նրանց ասածը հետեւյալն է. «մենք հաղթել ենք եւ լափելու ենք այնքան, ինչքան ինքներս հարմար կգտնենք»։ Դա էր, չէ՞, Տիգրան Սարգսյանի հայտնի «հումորի» իմաստը. այո, կարող ենք գումարներն ավելի արդյունավետ ծախսել, բայց չենք անի:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում