Լրահոս
Օրվա լրահոսը

Թունել փորեք, թունել. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 22,2013 12:08

Գործող իշխանությունը, կարծես, տառապում է «հետապնդման մանիայով»։ Երեկ կառավարության նիստում մի որոշում կայացվեց, որը հերթական անգամ ապացուցում է այդ պնդումը։ ՀՀ «Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքներում կառավարությունը առաջարկեց կատարել փոփոխություն, որի արդյունքում Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի «կեցության, սննդի, եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները ներառվելու են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում» (մեջբերումը կառավարության որոշման նախագծից-խմբ): Այս անհրաժեշտությունը կառավարությունը բացատրում է հետեւյալ կերպ. «…նշված անձանց անվտանգության լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է նաեւ խիստ հսկողություն սահմանել եւ գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները»։

Շատ դժվար է նորմալ տրամաբանությամբ բացատրել, թե ինչ կապ ունի նշված անձանց անվտանգությունն այն տեղեկատվության հետ, թե ասենք Սերժ Սարգսյանի համար պետական բյուջեի գումարներով քանի կիլոգրամ երշիկ է գնվում։ Կամ՝ քանի լիտր բենզին է գնվում Հովիկ Աբրահամյանի մեքենայի համար։ Կամ էլ՝ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ արարողակարգային իրադարձության համար կոնյակը «Նաիրի» է, թե «Ախթամար»։ Բայց եթե նույնիսկ մի պահ մտածենք, որ Սերժ Սարգսյանի համար գնվող երշիկի քանակությունը կիլլերների համար հույժ կարեւոր ինֆորմացիա է, ապա այդ դեպքում էլ դժվար է պատկերացնել, որ մեր փոքր երկրում նրանք չեն կարողանա որեւէ այլ աղբյուրից ստանալ նշված տեղեկատվությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Լավ մի գաղտնիք բացեմ եթե չհասկացաք ինքներդ: ուրեմն բնականաբար խնդիրը երշիկի մեջ չի: Տ. Սարգսյանը մի քանի հարյուր հազար ծախսեց ինքնարթիռի վրա (տես տրանսպոտային միջոց օրենքում) և աղմուկ բարձրացավ, դրա համար էլ հիմա ասում են ոչ իմացեք, որ ոչ բողոքեք: հիշում եք Փոստանջյանին անմեղ հարցի համար պատվիրակությունից հանեցին – ոչ արի Եվրոպա, ոչ հարցրու:
    Մարդիկ հարցերը քոքից են լուծում:

  2. David says:

    Կամ էլ ավտոմատավորներով շրջապատվեք, ինչպես Տավուշի պարոն Ոչինչը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930