Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ հաշվել եւ խնայել 23 միլիոն. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 22,2013 11:56

Նախօրեին «ՀԺ»–ի խմբագրություն են դիմել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության անվտանգության 10 նախկին աշխատակիցներ, հայտնելով, որ ընկերությունն իրենց հետ փոխհարաբերություններում օրենք է խախտել՝ զրկելով աշխատավարձից։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ նախկին աշխատակիցների ասելով՝ խոսքը 23 միլիոն դրամ ընդհանուր գումարի մասին է։

Ըստ մեզ դիմած քաղաքացիների, բոլոր դժբախտությունները սկսվել են ազգությամբ թաթար Շեւքեթ Շայդուլինի՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն նշանակվելուց հետո։ «Երբ 2008 թվականին «Հայկական երկաթուղին» անցավ Ռուսաստանի դաշնության կառավարմանը եւ վերանվանվեց «Հարավկովկասյան երկաթուղի», սկզբում նույնիսկ աշխատատեղեր բացվեցին եւ նկատվեց աշխատավարձերի բարձրացում։ Կարճ ժամանակ անց ամեն բան փոխվեց։ Թերթերում հնչեցին գումարների փոշիացման եւ այլ խախտումների մասին մեղադրական հոդվածներ։ Հետո նախկին վարչության պետ Կուզնեցովին փոխարինեց ազգությամբ թաթար Շեւքեթ Շայդուլինը, որի օրոք սկսվեցին կադրերի կրճատման քաղաքականությունը եւ այլ անօրինականություններ։ Շուտով մամուլում հնչեցին հոդվածներ, թե իբր Շայդուլինը նույնիսկ իսլամիստ ծայրահեղականների է ֆինանսավորել եւ վիրավորական արտահայտություններ արել՝ վիրավորելով հայ մարդկանց արժանապատվությունը։ Նման մթնոլորտում, որը ստեղծվել էր ընկերությունում, շատ մասնագետներ հեռացան աշխատանքից, որոշ ըմբոստներ էլ ստիպված հեռացան՝ թեկուզ սեփական դիմումի համաձայն»,- պատմում են ընկերության արդեն նախկին աշխատակիցները:

Գագիկ ԱՂԱԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930