Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի մտահոգության հետեւանքը. «Ժողովուրդ».

Նոյեմբեր 22,2013 11:48

ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ իրավիճակը բավական լարված էր։ Մի խումբ քաղաքացիներ պահանջում էին, որ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվի, սակայն ժամեր շարունակ ընթացող բողոքի ակցիան այդպես էլ արդյունք չտվեց։ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց դերասանի փաստաբանի բողոքը, եւ Վարդան Պետրոսյանը մնաց կալանքի տակ։

Ինչպես տեսանք, Սերժ Սարգսյանի մտահոգությունն էլ իրավիճակը չփրկեց։ Նրա արձագանքը բավարար չհամարվեց, որպեսզի դատարանը փոխի դերասանի խափանման միջոցը, եւ Վարդան Պետրոսյանը մնաց կալանքի տակ։

«Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հետաքրքրվել, թե ինչու նա որեւէ կերպ չի արձագանքում ստեղծված իրավիճակին, եւ որպես մշակույթի նախարար՝ ինչու իր աջակցությունը չի ցուցաբերում դերասանին։

– Ի՞նչ արձագանքեմ։

– Մտավորականների գրեթե մեծ մասը ոտքի կանգնեց՝սատարելու Վարդան Պետրոսյանին, որ դերասանի հետ շատ վատ են վարվում։ Ավելին, անգամ Սերժ Սարգսյանն է հրապարակավ մտահոգվել դերասանի կալանավորման հարցով։ Իսկ Դո՞ւք…

– Ես կարծում եմ՝ եթե նախագահի միջնորդությունը կա, արդեն ոչ կոռեկտ է մշակույթի նախարարի միջնորդությունը։ Երկրի բարձրագույն ղեկավարն արդեն միջնորդություն է ներկայացրել, եւ դա արդեն բարձրագույն միջնորդություն է։

– Բայց Դուք՝ որպես մշակույթի նախարար, կարող էիք որեւէ քայլ իրականացնել։

– Որովհետեւ… Ուրեմն այսպես, նախագահի միջնորդությունը բարձրագույն միջնորդությունն է երկրի։ Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ:

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930