Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Նոյեմբեր 22,2013 11:41

22-11-2013-2Նոյեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի գլխավորած պատվիրակությանը: 

Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը համակողմանիորեն ներկայացրեց ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում գտնվող հիմնախնդիրներն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ արվեց ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանն ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված զգալի աշխատանքներին, կատարված օրենսդրական փոփոխություններին, պարզաբանումներ տրվեցին «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների և պարտականությունների վերաբերյալ, ներկայացվեցին ՀՀ ոստիկանության համակարգում արդեն իսկ գործող կարգապահական հանձնաժողովի կազմավորման և գործունեության իրավական հիմքերն ու հանձնաժողովին վերապահված գործառույթները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930