Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժողի ներկայացուցիչը զսպվածության կոչ է անում ԶԼՄ-ներին

Նոյեմբեր 22,2013 10:44

«Պարոն Բալոյանը դեռ տեղյակ չէր, թե ինչպիսի խախտումներով էր տեղի ունեցել այդ դատավարությունը, երբ դատարանը գոնե մեկ հիմք չի նշել»,-երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանից դուրս գալով լրատվամիջոցների հարցերին պատասխանելով՝ ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Երեկ սիրված դերասանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությանը մասնակցում էր տուժող վարորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը (լուսանկարում):

Նա ասաց, որ նոր է ստանձնել տուժողի շահերի պաշտպանությունը, իր մոտ չկային այն փաստաթղթերը, որոնք պահանջել է երեկ վերաքննիչ դատարանից իր հետագա աշխատանքի համար.«Ես պահանջեցի ինձ հետաքրքրող փաստաթղթերը: Երբ կծանոթանամ, կհասկանամ, դրանից հետո կարող եմ հստակ դիրքորոշում արտահայտել»:

Տուժողի ներկայացուցիչը լրատվամիջոցների հետ կապված ասաց.«Ես կհորդորեի, որ քիչ լուսաբանվեր այս դեպքն այն պարզ պատճառով, որ տուժող կողմի վրդովմունքն է առաջացնում դա: Առաջին անգամ եմ մասնակցում մի գործի, որի նախաքննությունն ազգովի է իրականացվում: Որը որ չի կարելի: Ժամանակից շուտ չի կարելի հրապարակել նախաքննության տվյալներ, ժամանակից շուտ չի կարելի մեկնաբանություններ անել, խոսքը վերաբերում է, մամուլում քննության առարկա դարձած մի դեպքի՝ «Նիվայի» վրա հետին տեսանելիության հայելիների առկայությանը:Մամուլում դա քննարկման առարկա է դարձել, որ «Նիվայի» վրա հետին տեսանելիության հայելիներ չեն եղել: Դա նույնն է, ինչ ես հիմա ասեմ, որ ԲՄՎ մեքենայի առջեւի լապտերները գտնվել են անսարք վիճակում: Դրա համար կա համապատասխան փորձաքննություն,ժամանակավոր այդ հայտարարություններով չի կարելի հանդես գալ, եւ չի կարելի քննարկել մի հարց, որը բացառապես պետք է լուծվի փորձագետի եզրակացությամբ»:

Տուժողի ներկայացուցիչն ասում է, որ եթե կողմը ունի միջնորդություններ այս կապակցությամբ, կարող է ներկայացնել նախաքննության մարմնին, եթե կհիմնավորվեն, «թող նոր դնեն համաժողովրդական քվեարկության»: «Ի վերջո, ԲՄՎ-ի վարորդի մեղքը քվեարկությամբ չի որոշվելու: ԲՄՎ-ի վարորդի մեղքը կամ անմեղությունը պետք է ապացուցվի համապատասխան փաստերով կամ համապատասխան փորձաքննությամբ»,-ասում է Ռ.Բալոյանը:
Նա նաեւ հայտնեց, որ տուժող կողմն առ այսօր որեւէ հայտարարությամբ կամ որեւէ դիրքորոշմամբ հանդես չի եկել:Տուժողի ներկայացուցիչը զրուցել է հանգուցյալների ծնողների հետ, որոնք ասել են.«Մենք չունենք նման դիրքորոշում, որ չենք բողոքում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930