Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանների գծում

Նոյեմբեր 22,2013 13:30

Ես կիսում եմ Շանթ Հարությունյանի մտահոգությունը՝ Հայաստանի անկախության վերջնական կորստի վերաբերյալ՝ այդ վտանգն իսկապես կա: Ես համաձայն չեմ, որ դրա դեմ պետք է պայքարել «մարգանցովկա-բրոնզով»: Որովհետեւ եթե դու կանգնում ես անօրինականության կամ, հնարավոր է, բռնության ճանապարհին, ապա չգիտես, թե որ մի հանգրվանում ես կանգ առնելու եւ որ պահից ես բռնությունը կիրառելու ոչ թե արդարություն հաստատելու, այլ սեփական շահը առաջ տանելու համար:
Ես դժգոհ եմ Սերժ Սարգսյանի ներքին եւ արտաքին քաղաքականության շատ դրսեւորումներից: Բայց ես դեմ եմ նրա, ինչպես նաեւ նախկին նախագահների անունները փոքրատառով գրելուն, որովհետեւ այդպիսով վիրավորում ենք ոչ թե տվյալ անձանց, այլ նախագահի ինստիտուտը, որը պետության կարեւոր մասն է: Ի վերջո՝ այդպիսով մենք վիրավորում ենք ինքներս մեզ:
Ես դեմ եմ, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն, բայց գիտակցում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը դրան առնվազն դեմ չէ՝ չնայած լավ չի պատկերացնում, թե դա ինչ է: Փորձելով ներկայացնել առավել ամբողջական տեղեկատվություն՝ ընդունում եմ իմ ժողովրդին այնպես, ինչպես որ այն կա, եւ հարգում եմ մեծամասնության կարծիքը: Ի դեպ, ինձ թվում է՝ Մաքսայինի պտուղները ճաշակելուն զուգահեռ այդ կարծիքը փոխվելու է:
Ես կարծում եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը Հայաստանի եւ նախկին հանրապետությունների նկատմամբ կայսերապաշտական է՝ դրա ամենաբռի, ամենացինիկ եւ ամենաարհամարհական տարբերակով: Նրա այդ «բյուզանդական» հավակնությունների պատճառով լարվելու են երկու եղբայրական ժողովուրդների՝ հայերի եւ ռուսների հարաբերությունները, որովհետեւ մոտակա տարիներին հայաստանցիները անխուսափելիորեն զգալու են (եթե հիմա չեն զգում), թե ինչպես է իրենց արժանապատվությունը ոտնահարվում:
Բայց ցույցեր պետք է անել ոչ թե Պուտինի, այլ մեր իշխանության դեմ, որն արժանապատվության այս ոտնահարման համար ստեղծել է բոլոր քաղաքական պայմանները: Իսկ Պուտինի եւ նրա այցի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի հարգալից. նա պետության ղեկավար է, որն այցելում է մեր պետություն: Նրա քաղաքականությունը կարող է մեզնից ոմանց (նաեւ ինձ) դուր չգալ, բայց ի վերջո՝ Պուտինը ղեկավարվում է իր պետության շահերով՝ ինչպես որ նա՛ է դրանք հասկանում:
Իսկ «հայհոյանք դնելը», շանտաժելը՝ ով որ Պուտինի դեմ ցույց չի անում, նա այս է եւ այն, դա, լավագույն դեպքում, ոչ հասուն մարդկանց դրսեւորում է: «Ով ինձ նման չի մտածում կամ գործում, նա այսինչ է»՝ հետաքրքիր է, հնարավո՞ր է ղեկավարվելով այս կարգախոսով՝ լինել դեմոկրատ ու իրավապաշտպան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Այն,որ՝ ռուսներին,Պուտինին ուղղակիօրեն հայհոել պետք չե՝,ես Ձեզ հետ համամիտ էմ։ Բայց եւ այնպես, որ, հենց ռուսաստանից ժամանոզ դիտորդները, միշտ մեր «վայ» ընտրությունները,համարել էն ազատ ու արդար,եւ ոչ միայն նրանք, ինչով անուզզակիօրեն՝նպաստել, լիգիմիտացրել են չընտրված վարչախումբը։Այսինքը,նրանց մատը խառն է,մի քիչ կոպիտ ասած,որ մեզ մոտ լինի բարդակ,դա նրանց հնարավորություն է տալիս կառավարելու եւ մեր չինովնիկներին ,եւ մեր կյանքը ու այս բոլորը,ի վնաս հայ ժոզովրդի եւ Հայոց Պետականության։

  2. Կարեն says:

    Ինչ օգուտ կտա ցույցեր անելը մեր իշխանությունների դեմ։ Ցույցերի արդյունքում, կորավ հավատը ընդիմադիր կուսակցությունների հանդեպ և էլ ավելի ամրապնդվեց ՀՀԿ–ն։ Իշխանությունների վերջին տարիների ”քրտնաջան” աշխատանքի շնորհիվ մենք հայտնվել ենք այնպիսի անելանելի վիճակում, որ չունենք մանեվրելու հնարավորություն։ Այնքան մեծ է Ռուսաստանի ազդեցությունը մեր երկրի վրա որ, առանց նրանց համաձայնության հնարավոր չի ոչինչ անել։

  3. Garry says:

    Ա. Աբրահամյան, ձեր հոդվածը կարդալով համոզվում եմ, որ ես մտածում եմ Ձեզ նման…. միայն կողք
    ից չկպնեք…:)))))))

  4. Հրանտ Պապիկյան says:

    Լիովին համաձայն եմ Ձեր մոտեցմանը, թե ինչպիսի մեթոդներն են մերժելի: Համամիտ եմ մեր ներքին քաղաքականության քննադատության հետ, համարում եմ, որ ավելի թունդ բառերն էլ ավելորդ չեն լինի…: Արտաքին քաղաքականության ուղղվածությունը ինձ դուր է գալիս, հետևաբար այդ հարցի շուրջ տարակարծիք ենք, Պարոն Աբրահամյան: Բայց ընդամենը տարակարծիք ենք, այլ ոչ հակառակորդ, կամ առավել ևս` թշնամի: Ծայրահեղականությունը փակուղի է տանում: Համամիտ եմ նաև Ձեր այն դիտարկմանը, որ ժամանակին զուգահեռ` կարծիքները կարող են փոխվել: Երբեմն մտածում եմ ծայրահեղական և հակառակ տեսակետը կտրականապես մերժող կարծիք արտահայտողների մասին, ուզում եմ ասել` Բա որ ժամանակը հանկարծ ու Ձեր ասածի հակառակը ապացուցի, ինչ եք անելու?, հո ինքնասպան չեք լինելու, այ Ձեր ցավը տանեմ?….
    Օրինակ ես կարծում եմ, որ Հայաստանը արտաքին կողմնորոշման հարցում ճիշտ ընտրություն է կատարել, համենայն դեպս շատ եմ ուզում, որ ճիշտ եղած լինի: Բայց չեմ բացառում, որ ժամանակը ապացուցի, որ սխալվում էի: Իսկ Դուք?…

  5. Անցորդ says:

    Արամ Աբրահամյանին՝ – Ես կարծում եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը Հայաստանի եւ նախկին հանրապետությունների նկատմամբ կայսերապաշտական է՝ դրա ամենաբռի, ամենացինիկ եւ ամենաարհամարհական տարբերակով:
    1. Կարելի՞ է խնդրել Ձեզ, բնութագրել նաև ԱՄՆ- ի և նրա վասալների վարած քաղաքականությունը հետևյալ երկների ՝ Սիրիայի,Լիբիայի,Իրաքի,Աֆղանիստանի,Սերբիայի, … նկատմամբ:
    2. Խնդրեմ մեկնաբանեք նաև հետևյալ փաստը, 1945 – ից ի վեր ԱՄՆ-ը,Անգլիան և Ֆրանսիան, Գերմանիայում պահում են 250 000 զորաբանակ:
    Հարց- Գերմանիան անկախ պետություն է, թե՞ չէ:

  6. Maxim says:

    Հայաստանը, որը ունի այսպիսի կատաստրոֆիկ վիճակ երկրի ներսում, ապա նա չի կարող արտաքին
    քաղաքականություն ունենալ: Նրա արտաքին քաղաքականությունն էլ պետք է լինի՝ թաղի խուժանի
    մակարդակով:

    • Հրանտ Պապիկյան says:

      Ոչ թե ԱՅՍՊԻՍԻ, այլ գոնե` այնպիսի… Չէ որ Դուք ամեն դեպքում այստեղ ներկա Չեք, Մաքսիմ, և ոնց հասկանում եմ, Ձեր մոտեցումը Հայաստանյան խնդիրներին ոչ թե սրտացավություն է, այլ չարախնդություն, որը իմ ուղեղում չի տեղավորվում…

  7. MsBaryan says:

    Կուզեի իմանալ ՁԵր կարծիքը, թե ՀՀԿ-ի անդամների մեծամասնությունը հասկանում է՞, որ իրենց իշխանության գործունեությունը ազգադավ է և զուրկ պետական մտածելակերպից…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930