Նոյեմբերի 22-ին, ժամը 00.42-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Արևելյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է ,որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 OA 931 և «ԲՄՎ» մակնիշի 25 ՍՍ 286 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1987 թ. ծնված Ա. Հ. տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Հ. դին և հանձնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:
Կարդացեք նաև
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ` «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ղ. և ուղևոր՝ 1989 թ. ծնված Հ. Ս. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են կայուն ծանր:
ԱԻՆ