Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Դավութօղլուի՝ Երևան գալուն կարող է խանգարել մեկ այլ հանդիպո՞ւմ

Նոյեմբեր 21,2013 23:25

Թուրքիան խորացնում է ջանքերը Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու համար, ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 20-ին խորհրդարանի բյուջետային հանձնաժողովում արտաքին գործերի նախարարության հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:

«Կովկասում խաղաղություն հաստատելու ժամանակն է», – ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ Վաշինգտոն կատարած վերջին այցի ժամանակ իրենք Մինսկի խմբի գործընթացը նորից կյանքի կոչելու հարցը քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ինչպես նաև պատրաստվում են այն քննարկել Ռուսաստան կատարելիք այցի շրջանակներում:

Դավութօղլուն շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կշարունակի պահպանվել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը զուգահեռ:

Թերթը գրում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության երևանյան գագաթնաժողովին հրավեր ստանալու հետ կապված նախարարն ասել է, որ երկու երկրների միջև խնդիրները խոչընդոտ չեն նման հանդիպումներին մասնակցելու համար: Նա նշել է, որ նույնիսկ Ադրբեջանն է նման հրավեր ստացել Հայաստանից:

Դավութօղլուն Երևան գալը չի բացառել, բայց նշել է, որ նույն օրը նա հանդիպում ունի Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ:

Նոյեմբերի 21-ին «Միլիյեթ» թերթը հաղորդել էր, որ Դավութօղլուն, մեկնաբանելով Հայաստանից ստացած հրավերը, ասել էր, որ այն սովորական գործընթաց է և պետք չէ կենտրոնանալ դրա վրա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930