Հայաստանը պետք է վերանայի աշխատատեղերի աճն ապահովելու իր մոտեցումները: Գրում է Համաշխարհային բանկի պաշտոնական կայքը՝ առաջարկելով չորս հիմնական գործոններ, ինչի վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի:
Ներդրումային ծրագրերին աջակցելու խորհուրդ տալով՝ ՀԲ-ն գրում է, որ Հայաստանի վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ներդրումային հարցերի ճյուղային բաշխումը խնդրահարույց է: Այդպես է նաև խնայողությունների և միջնորդության հարցում: Ավելի խորը ֆինանսական միջնորդությունը խթանում է ներդրումներ կատարելուն:
Հաջորդ առաջարկն է՝ մարդկային գործոնի ավելի արդյունավետ օգտագործումը: Աշխատատեղերի ստեղծումը պահանջում է սկսնակ բիզնեսի և ընկերության խոչընդոտների նվազեցում և ավելի լավ բիզնես միջավայր: Հայաստանի աշխատուժի որակը կլավանա և ավելի հրապուրիչ կդառնա աշխատաշուկայում, եթե գործատուները ներգրավվեն նախագծման ուսումնական ծրագրերում:
Այնուհետև ՀԲ առաջարկում է՝ խրախուսել մրցակցությունը՝ գրելով ներքին մրցակցությունը առանցքային նշանակություն ունի տնտեսության դինամիկ լինելու վրա: Մրցունակության ոլորտի բարեփոխումները և հակամենաշնորհային օրենքների արդյունավետ իրականացումը կարող է հանգեցնել զգալի արտադրողականության ձեռքբերումների և սպառման խնայողության:
Կարդացեք նաև
Վերջին խորհրդով ՀԲ-ն Հայաստանի ուշադրությունը հրավիրում է հաղորդակցության վրա՝ նշելով, որ Հայաստանի առևտուրը կշահի, եթե բարելավվի Վրաստանի միջոցով տարանցիկ երթուղու վիճակը, ինչպիսիք են ճանապարհները և բեռնափոխադրումների համար նախատեսված շինությունները: Օդագնացության ազատականացումը կխթանի ուղևորների և բեռների փոխադրումը ու տնտեսական աճին: Ինտերնետի և հեռահաղորդակցության որակի բարելավումը նույնպես կնպաստի աճին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ