Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը մտավախություն ունի ՀՀԿ-ի հետ երկխոսության մտքից: Այսօր Ազատության հրապարակում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հայտարարությանը, թե ազատամարտիկների ցանկության դեպքում, ՀՀԿ-ն երկխոսության սեղանի շուրջ կարող է նստել ազատամարտիկների հետ, հիշեցրեց. «ՀՀԿ-ն երկխոսության կոչ արեց ՀԱԿ-ին, հետո ձերբակալեցին Տիգրան Առաքելյանին, մեր ընկեր Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպեցին, այդ տղան հիմա բանտում է: Հանկարծ չշփոթեք, ուզո՞ւմ եք երկխոսություն, եկեք, երկխոսենք՝ ոնց եք լավ աշխատում, կամ էլ գնում եք այս երկրից, աթոռներից»:
Պարոն Սարգսյանը նաեւ պատմեց, որ անցած շաբաթ մի ոստիկան է իրեն մոտեցել ու հարցրել՝ սեփական ոստիկանին ատելով՝ պետություն կկայանա՞, թե՞ ոչ: «Ժողովուրդ սեփական ոստիկանին ատելով՝ պետություն չի կայանա, բայց երբ ժողովուրդը տեսնում է՝ Քոչարյան Ռոբերտը կեղծեց, ոստիկանը աչք փակեց, Սերժիկ Սարգսյանը կեղծեց, ոստիկանը աչք փակեց, ի՞նչ անի ժողովուրդը»,- ասաց պարոն Սարգսյանը:
Նա հավաքվածներին նաեւ պատմեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ տեղի ունեցած մի դեպք. «Լիսկայի հայտնի դեպքերից հետո, երբ հատուկ ջոկատայինները գնացել են նրա որդուն ձերբակալելու, Լիսկան վերեւից հայհոյել է, այդ ոստիկանները հետ են պատասխանել: Արդյունքում Վովա Գասպարյանը երկու ոստիկանի հեռացրեց աշխատանքից: Այս մարդիկ էլ են կրակն ընկել: Բայց ոչինչ, ոստիկաններին հիմա ասում ենք՝ շուտով ինքնադրսեւորվելու հնարավորություն կունենաք: Ժողովուրդը չի ատում ոստիկանին, ատում է օրենքը խախտող թափթփուկ համազգստավորին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այդ երկու ոստիկանները ավելի շատ արժանապատվություն ունեն քան մեր ղեկավարները բոլորը միասին:
Թող նրանք մեր «ղեկավարների» հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնեն «գողականի կամ վեցնոցի առջև չդողալը, արժանապատվությունը և հայրենասիրությունը» թեմայով: