Օգոստոսի 27-ին Երեւանի Քաղաքապետարանի շենքի դիմացի աստիճանների վրա պառկելու համար քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը կարող է տուգանվել 50.000 դրամով։
Ոստիկանությունը նրան մեղադրում է իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Մինչդեռ Վահագն Մինասյանը չենթարկվելու իր պատճառներն ունի։
«Աստիճանահարթակին էինք քնել, որպեսզի տեսախցիկների առաջ լինեինք, որպեսզի հանցագործներին բացահայտելը հեշտ լիներ։ Նախորդ օրերին բազմաթիվ միջադեպեր էին եղել մեր անվտանգության հետ կապված»,- «Ա1+»-ին ասաց Վահագն Մինասյանը։ Ակտիվիստի խոսքերով՝ ոստիկանները, սակայն որեւէ իրավական հիմք չեն ներկայացրել, թե ինչու պետք է աստիճանավանդակներից դուրս գան։
Կարդացեք նաև
Մանրամասն կարդացեք՝ այստեղ