Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան ու առհասարակ Գյումրի արդեն իսկ խոշոր իրադարձություն է: Ըստ նրա, ՌԴ նախագահի այցից Գյումրին միմիայն շահելու է, այս իրադարձությունը թե քաղաքական, թե տնտեսական առումով դրական հետևանքներն է բերելու, մեծ դեր է կատարելու քաղաքի զարգացման գործում:
Մեր այն հարցին էլ` ինչպե՞ս է ընդունում ՀՀԿ կառույցի ղեկավարը շարքային գյումրեցիների հնչեցրած կատակներին, թե մի հատ էլ, որ Օբաման գա, քաղաքը ահագին կվերակառուցվի, Սահակ Մինասյանը կատակով հակադարձեց. «Եթե Օբաման կամ մյուս խոշոր գերտերությունների նախագահները չեն ժամանել Գյումրի, կարծում եմ դրա համար նախ իրենք պիտի ափսոսան, հետո նոր գյումրեցիները: Գյումրեցիները արդեն իսկ սովորել են իրենց տունը իրենց ձեռքերով շինելու, թող Օբաման էլ գա, թող Մերկելն էլ գա, ես շատ-շատ եմ հարգում, անձնական համակրանք ունեմ այդ տիկնոջ նկատմամբ, թող նա էլ գա…Գիտեք ցանկացած քաղաքական այցելություն իր հետ բերում է մշակութային փոխճանաչություն անխոս, հատկապես հասարակության էն հատվածի համար, ով սպասում է, ով ունակ է, ով կարող է ընկալել, սեփական պրիզմայով անցկացնել, սեփականի հետ համադրել և նաև մատուցել»:
Իսկ թե Գյումրին կոնկրետ ինչո՞վ կշահի Վլադիմիր Պուտինի այցից, և ինչո՞ւ պիտի Օբաման փոշմանի մինչև օրս Գյումրի չայցելելու համար, այս մասին Սահակ Մինասյանի պարզաբանումները ընթերցեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:
Հավելենք նաև, որ մարզային իշխանությունները լրջորեն պատրաստվում են Վլադիմիր Պուտինի այցին. այսօր մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել, մարզի պաշտոնյաներից բաղկացած համակարգող խումբ է ստեղծվել, որը միջոցներ է փնտրելու` ռուսների հետ տնտեսական լուրջ, գործնական հարաբերություններ ստեղծելու համար:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Նաշ ցար սամիյ լուչիյ ցար: Մի քիչ ամոթ ունեցեք վերջապես!!!! Սողունները երբեք թռչել չեն կարող:
«Գյումրի» = թուրքերեն բառ, որը նշանակում է՝ մանր առևտրականների մաքսատուն:Սրանով ամեն ինչ ասված է:
Ռուսաստան = ֆեոդալական ոստիկանապետություն:Սրանով էլ ամեն ինչ ասված է:
Ուշքն ու միտքը կանանց հանդեպ համակրանքն է…