Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Milliyet. Հայաստանի հրավերը սովորական գործընթաց է. Ահմեդ Դավութօղլու

Նոյեմբեր 21,2013 19:30

Հայաստանից ստացված հրավերը սովորական գործընթաց է և պետք չէ գագաթնաժողովի հրավերները տարբերակել միմյանցից, ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը հրավեր է ստացել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության երևանյան գագաթնաժողովին: Հայտում է «Միլիյեթ» թերթը:

«Դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպման հրավեր ստանալը սովորական արարողակարգ է: Բոլոր անդամները հրավիրվել են այդ հանդիպմանը: Պետք չէ այս հրավերները իրարից տարբեր դիտարկել», – ասել է Դավութօղլուն Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ Թուրքիայում կայացած հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Դավութօղլուն նշել է, որ իրենք ցանկանում են բարելավել հայ-թուրքական հարաբերությունները և լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները. «Մենք ամեն ինչ անում ենք, որ այն իրականանա», – ասել է թուրք պաշտոնյան:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930