Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական կոնյակի ներկայացումներ արտերկրում

Նոյեմբեր 21,2013 19:04

Նոյեմբերի 19-ին Վիեննայի Hotel de France հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Արարատ կոնյակի համտեսի միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Երեւանի «ԱՐԱՐԱՏ» կոնյակի գործարանը` Ավստրիայի Գինեգործական եղբայրության եւ գինու ասպետների ընկերության օժանդակությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը: Ներկաներին ողջունեց «ԱՐԱՐԱՏ» Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը: միջոցառման հյուրերին ներկայացվեց Հայաստանում կոնյակի արտադրության սկզբնավորման եւ զարգացման պատմությունը, ներկա արտադրատեսականին, ինչպես նաեւ համտեսի մասնագիտական նրբությունները: Համտեսի ամբողջ ընթացքում հնչում էր կենդանի ջազային երաժշտություն լիբանանահայ հայտնի ջազ դաշնակահար Հովհաննես Ջիբյանի կատարմամբ:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության, առեւտրատնտեսական շրջանների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մասնագետ գինեգործներ, խմիչքի արտադրության եւ վաճառքի կազմակերպման հարցերում մասնագիտացած ընկերությունների ղեկավար անդամներ, լրագրողներ:

Ավելի վաղ նմանատիպ միջոցառում էր տեղի ունեցել Լոնդոնում: Hyatt Regency – Churchill հյուրանոցում Հայաստանի դեսպանությունը, IDS դիվանագիտական խանութի եւ ՄԹ-ում «Արարատ» կոնյակի պաշտոնական ներկայացուցիչ Vinorium ընկերության հետ համատեղ կազմակերպել էր հայկական կոնյակի համտեսում, որին հրավիրված էին Լոնդոնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագետներ եւ այլ հյուրեր։

Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը։ Այնուհետեւ, հյուրերին ներկայացվեց հայկական կոնյակի պատմությունն ու առանձնահատկությունները։

Հունիսին «Արարատ» կոնյակը ներառվել էր IDS դիվանագիտական կատալոգում:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930