Չեննայում ընթացող տղամարդկանց գրոսմայստերական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները փոփոխակի հաջողությամբ են հանդես գալիս՝ 118 մասնակիցների մրցաշարային աղյուսակում միմյանց զիջելով ավելի բարձր տեղ զբաղեցնողի դերը:
Տասներորդ տուրից հետո Լեւոն Բաբուջյանը 6,0 միավորով ընթանում է 12-րդ տեղում: Նույնքան միավորով 17-րդ հորիզոնականում է Հովիկ Հայրապետյանը, իսկ մրցաշարի սկզբնամասում միայն հաղթանակներով մեկնարկած Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 5,5 միավոր եւ հանգրվանել է 21-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ