Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվեց Տիմոշենկոյին ազատ արձակել

Նոյեմբեր 21,2013 18:18

amerikayidzayn.com․  Ուկրաինայի խորհրդարանը հինգշաբթի օրը հրաժարվել է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելուն ուղղված մի շարք օրինագծեր ընդունելուց:

Օրենսդիրների որոշումը հարված է հասցրել Կիևի կողմից Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հույսերին:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչները ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովի նախօրեին անցկացված քվեարկության ընթացքում չեն սատարել Տիմոշենկոյի ազատ արձակումը նախատեսող վեց օրինագծերից ոչ մեկը:

Ուկրաինայի ընդդիմությունը «խայտառակություն» է որակել «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչների որոշումը:

 

Մանրամասները՝ amerikayidzayn.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930