Մեր հավաստի տեղեկություններով՝ նոյեմբերի 19-ին Բերդ քաղաքում կայացել է սահմանամերձ այդ տարածաշրջանի համայնքապետերի հավաք: Համայնքների ղեկավարները իրենց մեծ անհանգստությունն են արտահայտել Իջեւան-Բերդ ճանապարհի Վազաշեն-Պառավաքար սահմանամերձ հատվածում անվտանգության նկատառումներով կառուցվելիք ճանապարհի վերաբերյալ:
Գյուղապետերի համոզմամբ՝ հարյուրավոր միլիոն դրամով կառուցվելիք այդ ճանապարհը չի ապահովելու երթեւեկողների անվտանգությունը: Բերդի տարածաշրջանի համայնքապետերը համոզված են, որ այդ գումարով կարելի է եւ պետք է նորոգել Իջեւան-Գանձաքար- Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհը, որն ապահով է ադրբեջանական ոտնձգություններից:
Բերդի համայնքների միության գործադիր տնօրեն Սամվել Հովսեփյանը համայնքապետերի անունից Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին հեռախոսով, քաղաքավարի ձեւով հրավիրել է Բերդ ՝ճանապարհի խնդիրը քննարկելու: Սակայն մարզպետ Արմեն Ղուլարյանը Բերդ չի գնացել: Բերդի տարածաշրջանում լուրեր են շրջանառվում, որ սահմանամերձ այդ հատվածում ոսկու հանքավայր կա, եւ մարզպետի համար հիշյալ տարածքում նոր ճանապարհի կառուցումն անհրաժեշտ է, որպեսզի ներկայիս ճանապարհն օգտագործվի մարզպետի բարեկամի կողմից բեռնատարներով ոսկու հանքանյութը տեղափոխելու համար, իսկ նոր ճանապարհը ծառայի հանրապետական նշանակության ճանապարհով երթեւեկողներին:
Կառուցվելիք ճանապարհի վերաբերյալ մարզպետ Ա. Ղուլարյանի տեսակետը լսելու համար զանգահարեցինք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից Աննա Մանգասարյանին: Վերջինս ասաց, որ մարզպետը խորհրդակցություն է անցկացնում, ինքը այդ մասին կհարցնի մարզպետին:
Կարդացեք նաև
Մեկուկես ժամ անց նորից զանգահարեցինք Ա. Մանգասարյանին: Վերջինս ասաց, որ հարցը պետք է գրավոր ուղարկենք:
Հավելենք, որ արդեն մի քանի տարի գրավոր հարցում ենք ուղարկում մարզպետ Ղուլարյանին, խնդրելով ներկայացնել այն անձանց ցուցակը, ովքեր իր կողմից արժանացել են «Պատվավոր տավուշցի» կոչման: Սակայն այդպես էլ մեր հարցի պատասխանը չենք ստացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այն, որ Տավուշի մարզպետի գործելաոճը տարաբնույթ մտորումների տեղիք է տալիս, դա տավուշցիներին վաղուց է հայտնի, հայտնի են նաև այն դրդապատճառները, որոնցով մարզպետն է առաջնորդվում: Կարդալով հոդվածն ավելի շատ ես համոզվում, որ նախընտրելի է բացահայտ գործող թշնամի ունենալ, քան թիկունքում աշխատող ՛՛յուրային՛՛ առնետ:
Մինչև հիմա չհասկացաք, որ Ղուլարյանը թքած ունի բոլորի վրա,ինչ ուզում է այն էլ անում էի օգուտ իրեն ու իր գրպանի: Էս երկրում նրա նմանները տեղ ունեն,իսկ խելացի ու պետքական մարդիկ մտածում են որտեղ փախչեն նրա անօրինականությունների ձեռքից:
Հետաքրքիր է ինչ են մտածում այն պետական այրերը,ովքեր սահմանամերձ մարզը թողնում եմ մի մարդու ձեռքերում,ով բացի իրենից ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածում:Դիտավորյալ այնպես է անում, որ խելացի մարդիկ գնան այս տարածքից:Բայց երևի իրեն իր նմաններն են պետք,ով գիտի?
Կեցցե ոսկին, որ պիտի փրկի մարզպետին ու Սերժին, ինչպես փրկեց Սադամին:
That man that sits within a monarch’s heart,
And ripens in the sunshine of his favour,
Would be abuse the countenance of the king,
Alack!what mischiefs might be set abroach
In shadow of such greatness.
Հիմա հասկացաք, ինչու է այս մարզպետն անփոխարինելի Սերժի համար:Ուրեմն հույսներդ կտրեք,հինգշաբթի օրերից էլ,նոր մարզպետ ունենալուց էլ:
Հետաքրքիր ժողովուրդ եք,թողեք խնամի Արծրունի հետ մի էրկու կոպեկ առնի էլի: