Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Դա բեսեդկայի զրույց է, թող գնա այնտեղ էլ Գուրգեն Եղիազարյանն անի»

Նոյեմբեր 21,2013 17:43

«Գուրգեն Եղիազարյանը թող գնա իրենց զրուցատաղավարում, իրենց բակում, ոնց ուզում է լինի, բեսեդկա կլինի, նման խոսակցություններ վարի»,-Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՍԴՀԿ նախկին անդամ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի այն մտքին, թե «իշխանությունը տղամարդավարի չվարվեց» արտահայտությանն այսպես արձագանքեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով ՀՀ-ի `Մաքսային միության անդամակցության մասին որոշմանը և կողմ արտահայտվելով դրան, մասնավորապես, այսպիսի կարծիք էր հայտնել. «Նախագահը մի բան է ասում՝ իր նախարարը վեր է կենում մի ուրիշ բան ասում: Գոնե տղամարդ եղեք, գնացել, գնացել եք, տղամարդավարի ասեք, մեզ այդպես էր պետք, գնացինք: Հիմա վայնասուն են բարձրացնում, թե կարող է մեզ ծեծեին, դրա համար էլ գնացինք: Բա դուք ամոթ ունե՞ք: Հասկացանք լեգիտիմ չեք, գոնե այդտեղ Ձեզ տղամարդ պահեք»:

Ավելին, պարոն Զաքարյանը կարծում է, որ Գուրգեն Եղիազարյանի պնդումներն անհիմն են, իսկ իշխանության գործողությունները` հիմնավորված. «Լուրջ քաղաքական հիմնավորումներ իշխանությունը ցանկացած գործողության համար տվել է: Ես համարում եմ, որ դա բեսեդկայի զրույց է, թող գնա այնտեղ էլ Գուրգեն Եղիազարյանն անի: Իսկ լուրջ քաղաքական մեկնաբանությունները թող կարդա, որոնք արվել են իշխանության կողմից այն մասին, թե ինչու ենք մենք հայտարարել Մաքսային միություն մտնելու մասին: Եվ դա ճիշտ ճանապարհ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930