Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեղինները»՝ դատախազության շենքի մոտ (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2013 17:23

dexinner_2 dexinner_3«Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր կրկին ակցիա էր անցկացնում Մաշտոցի պուրակում, որտեղից էլ նախաձեռնության սակավաթիվ անդամները շարժվեցին դեպի «Փակ շուկա»:

Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանն ասաց, որ իրենց համար հոգ չէ մարդաշատ ակցիաների կազմակերպումը, պարզապես դրա համար քաղաքապետարանի թույլտվությունն է անհրաժեշտ, իրենք էլ չեն ցանկանում չինովնիկական քաշքշոցի մեջ ընկնել: «Եթե պետք եղավ, մարդաշատ ակցիաներ էլ կանենք»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց համար «Փակ շուկայի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանը թիրախ չէ. «Մենք պայքարում ենք քրեաօլիգարխիկ համակարգի դեմ»:

Ակցիայի մասնակիցները երթով Մաշտոցի պուրակից շարժվեցին դեպի «Փակ շուկա»՝ «Երեւան սիթիները» բոյկոտելու, «օլիգարխներից առեւտուր» չանելու ու համանման այլ կոչերով: Շուկայի հարակից տարածքում մի քանի րոպե կանգնելուց հետո, նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ երթով կշարժվեն դեպի գլխավոր դատախազության շենք եւ ակցիան կշարունակեն այնտեղ: Այնտեղ ցուցարարները պահանջեցին ազատ արձակել բոլոր ապօրինի կալանավորվածներին՝ ի դեմս Վարդան Պետրոսյանի:

«Մեր երկրում կալանքի միջոցը պետության ձեռքին դարձել է պատժիչ գործիք»,- հայտարարեցին ցուցարարները՝ թվարկելով օրենքի այն դրույթները, թե ե՞րբ կարող են անձին պահել կալանքի տակ:

Ակցիայի եւ Տիգրան Խզմալյանի հարցազրույցի մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930