Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի այցը, ըստ մարքսիստի, ճակատագրական կլինի, կորոշվի նոր վարչապետի հարցը (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2013 17:10

Ըստ մարքսիստ Դավիթ Հակոբյանի՝ Հայաստանի ժողովուրդը ոչ մի հույս չի կապում ոչ իշխանությունների եւ ոչ էլ «սատկած ընդդիմության» հետ` «дохлая оппозиция»,- քամահրանքով ասաց պարոն Հակոբյանը եւ շարունակեց. «Այս կապակցությամբ ՀՀ առաջ երկու գերխնդիր է կանգնած՝ իշխանափոխություն վերե՞ւից, թե՞ ներքից: Եթե խելացի լինեն, կկազմակերպեն վերեւից, որովհետեւ եթե ներքեւից լինի, դա կլինի հրեղեն պայթյուն, որի հետեւանքով Հայաստանը կդառնա արյունոտ թատերաբեմ: Իշխանությունը պետք է նոր դերակատարներ նշանակի, հատկապես՝ գործադիրում, հակառակ դեպքում, փետրվար-մարտը ճակատագրական կլինի, եւ ես հավատում եմ կանխագուշակումներին, որ մինչեւ մայիս առնվազն արտահերթ պառլամենտական ընտրություններ կլինեն, որովհետեւ սպառել են իրենց թե Ազգային ժողովը եւ թե նախագահը»:

Ապա նա կարճ անդրադարձավ կուտակային կենսաթոշակային համակարգին, դատարկ գանձարանին եւ հետո ասաց, որ չի ուզում տնտեսագիտական լեկցիաներ տալ իշխանություններին, որովհետեւ վերջիններս չեն ընկալում՝ «ռեակցիա չկա»:

Այդուհանդերձ, մի երկու խորհուրդ տվեց, բայց՝ ոչ իշխանություններին, այլ՝ իրենց ժողովրդի բարեկամ համարող կուսակցություններին: «Պատմական ճշմարտությունը հուշում է ասել, որ եթե իշխանափոխությունը լինի ներքեւից, իսկ այդ դեպքում կլինի կատաստրոֆա, ապա մեղքը կընկնի պառլամենտական ֆավորիտային կուսակցությունների վրա, քանի որ նրանք կարող էին դա անել վերեւից: Դրա համար նրանք, ովքեր իրենց հայտարարում են ժողովրդի բարեկամ, պետք է մանդատները ցած դնեն եւ դուրս գան պառլամենտից՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀՇ-ն (նկատի ուներ ՀԱԿ-ը-Մ.Բ.), «Ժառանգությունը»: Եթե հիսուն մանդատ վայր դրվի, դա կլինի պառլամենտական կրիզիս, եւ իշխանափոխություն կլինի վերեւից»:

«Առավոտի» հաջորդ հարցին, թե ի՞նչ սպասենք Պուտինի այցից, պարոն Հակոբյանը հայտարարեց, որ Պուտինի այցը վճռական եւ ճակատագրական է լինելու, քանի որ որոշվելու է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի ով լինելը, եւ ռուսական ազդեցությունը մեծ կլինի՝ արեւմտամետ վարչապետին փոխարինելու կգա ռուսամետ վարչապետը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930