Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի կալանքի գործով սպասում են քննիչին

Նոյեմբեր 21,2013 16:50

1895 1894Քրեական վերաքննիչ դատարանում ժամը 4-ին նշանակվել է Վարդան Պետրոսյանի կալանքի գործով նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը:

Դատարան դեռ չի ներկայացել ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի քննիչ Հայկ Հակոբյանը, ում միջնորդությամբ 2 ամսով կալանվեց Վարդան Պետրոսյանը: Այսօր տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Գինոսյանի փոխարեն դատարան է ներկայացել մեկ այլ փաստաբան՝ Ռուբեն Բալոյանը: Նա ճանապարհատրանսպորտային պատահարների գծով համարվում է լավագույն իրավաբաններից մեկը: Վերաքննիչ դատարանում նիստն ընթանալու է դռնփակ ընթացակարգով:

Մուտքի մոտ Վարդան Պետրոսյանի համակիրներն են՝ «Ոչ կալանքին», «Արդար դատավարություն», «Դեմ ենք ապօրինի կալանքին» ցուցապաստառներով:

Այստեղ են նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներից Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը, նկարչուհի, Վարդան Պետրոսյանի ստորագրահավաքի կազմակերպիչներից Զարուհի Մուրադյանը:

Վարդան Պետրոսյանի կալանքի դեմ բերված բողոքի գործով դատավոր Արշակ Խաչատրյանը մտել է խորհրդակցական սենյակ: Ըստ նախնական տեղեկատվության,  որոշումը կհրապարակվի ժամը 18.10-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930