Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞վ է փող կուտակել Եվրոպայում, որտեղի՞ց Լաս Վեգասում կազինո» (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2013 16:06

«Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումները թելադրված են Արեւմուտքի եւ որոշ չափով նաեւ ՌԴ-ի կողմից»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը: Նա օրինակ բերեց ժամանակին Թուրքիայի գործողությունները Կիպրոսի նկատմամբ ու տարակուսեց, որ ժամանակին իրավական դաշտի գոյության պարագայում Հայաստանն այդպես էլ չհամարձակվեց Արցախի ճանաչման հարցը կարգավորել: Նա վստահ է, որ եթե ժամանակին դա կայանար, այսօր շահարկման հարց չէր լինի:

Aravot.am-ի հարցին, որ «Ժառանգությունն» այսօր էլ նման նախաձեռնություն է ցուցաբերում, Գառնիկ Մարգարյանն ասաց. «Դա միանշանակ ճիշտ է»:

Այլ մանրամասները ՝ տեսանյութում

Գառնիկ Մարգարյանի գլխավորած «Հակակոռուպցիա» կազմակերպությունը նաեւ որոշ բացահայտումներ է արել եւ հունվարին արդեն, բանախոսն ասաց, որ կհրապարակեն անուններ, թե «ո՞վ է փող կուտակել Եվրոպայում, որտեղի՞ց Լաս Վեգասում կազինո»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930