ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` 2013թ. նոյեմբերից մինչև 2014թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում, համապատասխան ուսումնական հաստատություններում անցկացնել 2012 և 2013 թվականների մրցույթներով անցած դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների փորձարկում: Հրամանով հաստատվել է նաև դասագրքերի փորձարկման մեթոդական ուղեցույցը: Միաժամանակ, Դասագրքերի շրջանառու հիմնադրամին հանձնարարվել է փորձարկում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններն ապահովել փորձարկվող դասագրքերով, ուսուցչի ձեռնարկներով և դասագրքերի փորձարկման մեթոդական ուղեցույցով:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն