Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխելը՝ չբերության պատճառ

Նոյեմբեր 21,2013 15:53

«Ծխելը հիմնականում ազդում է արգանդի լորձաթաղանթի վրա, փողերի անանցելիության պատճառ է դառնում: Հնարավոր գործոններից մեկը, որը կարող է ազդել փողերի անանցանելիության վրա՝ ծխախոտն է»,-այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում «Ծխախոտի ազդեցությունը վերարտադրողականության և հղիության ընթացքի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Մերի Թադևոսյանը:

Նա նշեց, որ երեխայի ծնունդից հետո միանգամից չի երևում, թե ինչպիսի ազդեցություն է թողել նիկոտինը պտղի վրա: Բայց միևնույն ժամանակ զգուշացնում է. «Մենք չգիտենք, թե ինչպես է նա իրեն պահում դպրոցում, ինչպիսի ընկալունակություն ունեն վիրուսների նկատմամբ, ազդեցությունը միանշանակ է»:

Aravot.am-ի հարցին՝ վիճակագրությունը ի՞նչ է ցույց տալիս, ՀՀ-ում իրավիճակն այս առումով ինչպիսի՞ն է, տիկին Թադևոսյանը պատասխանեց. «Միանշանակ, ծխող մայրերի երեխաները ինչ-որ կերպ տուժում են, թե ֆիզիկապես, թե առողջությամբ: Նիկոտինը թույնի նման ազդեցություն է ունենում: Ինչ վերաբերում է ՀՀ-ում գոյություն ունեցող իրավիճակին, ապա ՀՀ-ում չափազանց լավ իրավիճակ է, քան որևէ այլ երկրում: Դա շնորհիվ հայ ընտանիքի: Մեզ մոտ գործող ընտանեկան համակարգը զերծ է պահում այդ բոլոր խնդիրներից»:

Տիկին Թադևոսյանը նշեց, որ խնդիր կա ինֆորմացիայի պակասի առումով:Իսկ այն, որ կանանց շրջանում ծխելու ցանկությունը մեծանում է, տիկին Թադևոսյանը դա այսպես մեկնաբանեց. «Սա մեր սոցիալական իրավիճակից է գալիս: Կանայք, ցավոք, ծխելով, ինքնահաստատման խնդիր են տեսնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930