Նոյեմբերի 21-ին, ժամը 12.37-ին տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին՝ քաղաքային գերեզմանատան մոտակայքում, թունելային աշխատանքներ իրականացնելիս, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով 3 աշխատակից ստացել են վնասվածքներ և տեղափոխվել Քաջարան և Կապան քաղաքների բժշկական կենտրոններ:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, դեպքը տեղի է ունեցել ժամը 10.30-ի սահմաններում: Թունելի կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Թունել» ՓԲԸ-ն:
Կապ է հաստատվել «Թունել» ՓԲԸ տնօրենի հետ, ով տեղեկացրեց, որ Քաջարան քաղաքի մոտակայքում գործում են բաց հանքեր, որոնց կողքով հոսում է գետ: Գետի հունը փոխելու նպատակով կառուցվել է 2650մ երկարությամբ թունել, որոնց աշխատանքներն ավարտվել են 2012 թ.: Թունելը նախատեսված է անցկացնել մինչև Ողջի գետը՝ հորատելով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը (22×3,5×3,5մ):
Աշխատանքները սկսվել են մոտ 1 շաբաթ առաջ: Անձրևաջրերից հողաշերտը թուլացել է, ինչի հետևանքով առաջացել է փլվածք (մոտ 1,5 խմ):
Փլվածքի հետևանքով վնասվածքներ ստացած 1954 թ. ծնված Ս. Մ. տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն, 1963 թ. ծնված Վ. Ե. Քաջարան քաղաքի բժշկական կենտրոն:
Դեպքի մասին տեղեկացվել են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:
ԱԻՆ