Լրահոս
Օրվա լրահոսը

«Միլանոյի» բողոքը մերժվեց

Նոյեմբեր 21,2013 15:49

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավորներ Ն. Տավարացյանի, Ա. Պետրոսյանի, Դ. Խաչատրյանի  մասնակցությամբ, հրապարակեց «Օլիմպ» (նախկին «Միլանո») արտադրական միավորման վերաբերյալ 14.06.2013թ.  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բերված բողոքը:

Հիշեցնենք, որ «Օլիմպ»- «Միլանոն» դատի էր տվել Հայաստանի Հանրապետությանը, «ԱՎՈ ՖՄ» ընկերությանը՝ պատասխանողներից պահանջելով Երեւանի Աբովյան 4 հասցեում գտնվող շինության 2-րդ, 3-րդ հարկերի, նկուղի նկատմամբ փոխհատուցման պայմանագիր կնքելու պահանջով: Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր:

Այսօր «Միլանոյի» ներկայացուցիչներ,  փաստաբաններ Հայկ Ալումյանի, Տիգրան Հայրապետյանի բերած բողոքը մերժվեց, վճիռը մնաց օրինական ուժի մեջ, այն կարող է բողոքարկվել մեկ ամսում: Տիգրան Հայրապետյանը Aravot.am-ին ասաց, որ բողոքարկելու է վերոնշյալ  որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930